Ամանորը և հին նոր տարվա ավանդույթները Վրաստանում(Սամեգրելո)
Սամեգրելոյում նոր տարին անվանում են կալանդոբա և այն սկսում են հրացանների կրակոցներով։ Նոր տարվա առավոտյան տան ավագը տանից դուրս է գալիս զարդարված չիչիլակով (չիչիլակ-Վրացական տոնածառ) և իրականցնում է ամանորյա ծես։Ամանորյա ծեսը կատարելուց հետո նա մտնում է տուն։Տուն մտնելուց հետո տան ավագը զարդարված չիչլակին դնում է տան անկյունում, տանը տիրում է ամանորյա տրամադրություն, ընտանիքով երգում են ամանորյա երգեր, ամանորյա գեղեցիկ տրամադրությունը զարդարված չիչիլակի հետ ներս է մտնում և զարդարում է տունը։ Ամանորյա ծիսական երգերը երգելուց հետո տան ավագը նստում է տոնական սեղանի գլխավոր աթոռին։Տոնական սեղանը շատ ճոխ է, սեղանին դրված է լինում Վրացական Ամանորյա ճաշատեսակներ՝ գոճի, խաչապուրիներ, միրգ չուրչխելաներ,օջախուրի և այլն։ Մինչ տոնական ընթրիքի սկսելը ընտանիքի մեկուլենը բոլորին տալիս է քաղցրավենիք և մաղթում է լավ նոր տարի։Այսքանը մեծ Սամեգրելոյի մասին ։
Комментариев нет:
Отправить комментарий