вторник, 18 декабря 2018 г.

Գրականություն


Պաուլո Կոելո <<Սուրբ ծննդյան հեքիաթ սրինգ նվագող աղջկա մասին >>

Պատմվածքը մի աղջկա մասին էր,որը սրինգ էր նվագում ։ Նա և սրինգը իրենց աշխարհը և նոտաները ունեին, իսկ այդ ամենը անհասկանալի , բայց հաճելի էր մարդկանց ։ Աղջիկը այլ իրականության մեջ էր ապրում, նա ուներ իր առանձին մոլորակը, այդ մոլորակ ոչ ոք չէր կարող մտնել այդ մոլորակը աղջկա և սրինգի մոլորակն էր ։ Մարդիկ աղջկան համոզում էին , որ իր մոլորակը, իր հեքիաթը սխալ է , համոզում էին, որ աշխարը տեսնի մնացածի նման, բայց նա տարբերվող էր ։ Եվ երբ մարդիկ արդեն քիչ թե շատ համոզել էին նրան աշխարհը մնացածի նման տեսնել, սրինգը նրա հետ պայման կապեց։Աղջիկը կամ պետք է ապրեր իր աշխարհում, և նվագեր սրինգ, կամ պետք է աշխարհը տեսներ մնացածի աչքերով և սրինգից հեռու մնար։ Սրինգը աղջկա հեքիաթի մի մասն էր, իսկ մարդիկ նրան ուզում էին կտրել իր հեքիաթից ։ Իմ կարծիքով, աղջիկը ճիշտ ընտրություն արեց, նա պետք է ապրի,մտածի,երևակայի և աշխարհը տեսնի այնպես ինչպես նա է ուզում,այլ ոչ թե այնպես, ինչպես մնացածն են պարտադրում ։ Ամեն մարդ յուրահատուկ է, և ստիպել մեկին նմանվել մյուսին, դա սխալ է, ամեն ոք յուրովի է տեսնում և ընկալում աշխարհը, ամեն ոք ունի իր հեքիաթը։


Комментариев нет:

Отправить комментарий

Մեծերը Թումանյանի մասին

 Մեծերը Թումանյանի մասին Թումանյնի ընդմիշտ   : ...Նա եղավ մեզ համար այն, ինչ որ եղավ Պուշկինը ռուսների համար, Միցկևիչը` լեհերի համար: ԱՎ. ԻՍ...