Նիկոլայ Ռիժկովը ծնվել է 1929թ. սեպտեմբերի 28-ին գ. Դիլեևկա (Արտյոմովսկի օկրուգ, Ուկրաինա): Հայտնի կուսակցական եւ պետական գործիչ:Ավարտել է Ուրալյան պոլիտեխնիկական ինստիտուտը: 1965-70թթ. եղել է ՙՈւրալմաշ՚-ի գլխավոր ինժեներ, 1970-71թթ.` տնօրեն, 1971թ.-ից` գլխավոր տնօրեն, 1975-79թթ.` ԽՍՀՄ ծանր եւ տրանսպորտային մեքենաշինության նախարարի 1-ին տեղակալ, 1979-82թթ.` ԽՍՀՄ Պետպլանի նախագահի 1-ին տեղակալ, 1982-85թթ.` ԽՄԿԿ ԿԿ քարտուղար, 1985-90թթ.` ԽՍՀՄ Մինիստրների Խորհրդի նախագահ: 1998թ.-ից ղեկավարում է Կոորդինացիոն խորհուրդը, որը օժանդակում է հայրենական ապրանք արտադրողներին, որը միավորում է 130-ից ավել բնագավառների միություններ և ասոցիացիաներ:1995թ. եւ 1999թ. ընտրվել է ՌԴ Պետդումայի պատգամավոր: 2003թ. սեպտեմբերին նշանակվել է Բելգորոդի մարզի ներկայացուցիչ ՌԴ Ֆեդերալ Ժողովի Ֆեդերացիայի խորհրդում: Պարգևատրվել է ՙՀայրենիքի հանդեպ ունեցած վաստակի համար՚ 4-րդ աստիճանի, Լենինի (2), Հոկտեմբերյան հեղափոխության, Աշխատանքային Կարմիր դրոշի (2), Հայրենական պատերազմի 1-ին աստիճանի շքանշաններով: Արժանացել է ԽՍՀՄ Պետական մրցանակի (2): 1998թ. ք. Սպիտակում կանգնեցվել է արձանը: 2008 թ. դեկտեմբերի 5-ին արժանացել է ՀՀ ազգային հերոսի կոչման։ Պարգևատրվել է ՀՀ բարձրագույն ՙՀայրենիք՚ շքանշանով
суббота, 15 декабря 2018 г.
Подписаться на:
Комментарии к сообщению (Atom)
Մեծերը Թումանյանի մասին
Մեծերը Թումանյանի մասին Թումանյնի ընդմիշտ : ...Նա եղավ մեզ համար այն, ինչ որ եղավ Պուշկինը ռուսների համար, Միցկևիչը` լեհերի համար: ԱՎ. ԻՍ...
-
Իմ կարծիքով աշխարհում չկա այնպիսի մարդ , որ իր մորը չսիրի : Մարդը աշխարհի ամենալավ , ամենաբարի և ամենագեղեցիկ էակն է : Ե...
-
Պատրաստում ենք Գյումրեցու հետ Երևանյան թե Գյումրու շուկա մտնելիս Լեննա Գ անցին երբեք չի առնի գազար, նա հաստատ կառնի կա՛մ գՅազար , կա՛մ փո...
-
Այս ստեղծագործությունը աշխարհի, լավ ու վատի, ճիշտ ու սխալի մասին մեզ ցույց է տալիս կյանքում պատահած դժվարությունների, անարդարությ...
Комментариев нет:
Отправить комментарий