среда, 5 декабря 2018 г.

Հայոց լեզու


Վարժություն 1։ Արտագրե՛լ՝ մեծատառերը թողնելով ըստ անհրաժեշտության։
1. ՓՈՔՐ ԾԱՌ Է ՍՈՎՈՐԱԿԱՆ ՆՇԵՆԻՆ. ՀԱԶԻՎ ՀԱՍՆՈՒՄ Է 4-8 Մ
ԲԱՐՁՐՈՒԹՅԱՆ, 10-40 ՍՄ ԲՆԻ ՏՐԱՄԱԳԾՈՎ։ ԱՐԺԵՔԱՎՈՐ ՊՏՂԱՏՈՒ ԲՈՒՅՍ
ԼԻՆԵԼՈՒ ՀԵՏ ՆՇԵՆԻՆ ՆԱ& ԲԱՐՁՐ ԴԵԿՈՐԱՏԻՎ ԾԱՌԱՏԵՍԱԿ Է։ ՀԱՏԿԱՊԵՍ
ԳԵՂԵՑԻԿ Է ՎԱՂ ԳԱՐՆԱՆԸ, ԵՐԲ ԾԱՌԸ ԱՄԲՈՂՋՈՎԻՆ ԾԱԾԿՎՈՒՄ Է
ՁՅՈՒՆԱՍՊԻՏԱԿ ԲՈՒՐՈՒՄՆԱՎԵՏ ԾԱՂԻԿՆԵՐՈՎ։ ՏԱՐԱԾՎԱԾ Է
ԿՈՎԿԱՍՈՒՄ, ՄԻՋԻՆ ԱՍԻԱՅՈՒՄ, ԻՐԱՆՈՒՄ, ԱՖՂԱՆՍՏԱՆՈՒՄ, ՓՈՔՐ
ԱՍԻԱՅՈՒՄ։

Փոքր ծառ է սովորական նշենին: Հազիվ հասնում է 4-8 մ բարձրության, 10-40սմ բնի տրամագծով: Արժեքավոր պտղատու բույս լինելու հետ նշենին նախ բարձր դեկորատիվ ծառատեսակ է: Հատկապես գեղեցիկ է վաղ գարնանը, երբ ծառը ամբողջովին ծածկվում է ձյունասպիտակ բուրումնավետ ծաղիկներով: Տարածված է Կովկասում, Միջին Ասիայում, Իրանում, Աֆղանստանում, Փոքր Ասիայում:


2. ՍՈՎՈՐԱԿԱՆ ՈՐՈՐԸ ՏԱՐԱԾՎԱԾ Է ԵՎՐՈՊԱՅՈՒՄ, ԱՍԻԱՅՈՒՄ,
ԿԱՄՉԱՏԿԱՅՈՒՄ՝ ՄԻՆՉԵՎ ՍԱՌՈՒՑՅԱԼ ՕՎԿԻԱՆՈՍ, ՍԵՎ ԾՈՎԻ ԱՓԵՐԻՆ,
ԱՆԴՐԿՈՎԿԱՍՈՒՄ, ՄԻՋԻՆ ԱՍԻԱՅՈՒՄ, ԱՆԴՐԲԱՅԿԱԼՈՒՄ ԵՎ ՕԽՈՏՅԱՆ
ԾՈՎՈՒՄ։ ՄԻՋԻՆ ՄԵԾՈՒԹՅԱՆ ՈՐՈՐ Է, ԹԵՎԵՐԸ ՄՈԽՐԱԳՈՒՅՆ՝ ՍԵՎ
ԾԱՅՐԵՐՈՎ. ՄՆԱՑԱԾ ՓԵՏՐԱՎՈՐՈՒՄԸ ՍՊԻՏԱԿ Է, ԿՏՈՒՑԸ ԵՎ ՈՏՔԵՐԸ
ՄՈՒԳ ԿԱՐՄԻՐ ԵՆ։ ԱՄՌԱՆԸ ԳԼՈՒԽԸ ՍԵՎ Է, ՁՄՌԱՆԸ՝ ՍՊԻՏԱԿ, ԱՉՔԻ
ՄՈՏ ՈՒՆԻ ԳՈՐՇ ԿԵՏ։

Սովորական որորը տարածված է Եվրոպայում, Ասիայում, Կամչատկայում՝ մինչև Սառուցյալ օվկիանոս, Սև ծովի ափերին, Անդրկովկասում, Միջին Ասիայում, Անդրբայկալում և Օխոտյան ծովում: Միջին մեծության որոր է, թևերը մոխրագույն՝ սև ծայրերով, մնացած փետրավորումը սպիտակ է, կտուցը և ոտքերը մուգ կարմիր են: Ամռանը գլուխը սև է, ձմռանը՝ սպիտակ, աչքի մոտ ունի գորշ կետ:

Комментариев нет:

Отправить комментарий

Մեծերը Թումանյանի մասին

 Մեծերը Թումանյանի մասին Թումանյնի ընդմիշտ   : ...Նա եղավ մեզ համար այն, ինչ որ եղավ Պուշկինը ռուսների համար, Միցկևիչը` լեհերի համար: ԱՎ. ԻՍ...