понедельник, 10 декабря 2018 г.

Իրավագիտություն


Իրավիճակի նկարագրություն

Տեղի է ունեցել նշանադրություն (քաղաքացիական ծեսով). այն է՝ փեսացուն եւ/կամ նրա կողմը հարսնացուի եւ/կամ նրա կողմի հետ ձեռք են բերել պայմանավորվածություն՝ առաջիկայում ամուսնություն կազմակերպելու մասին, եւ հարսնացուին տրամադրվել է նշան:

Ժամանակ անց հարսնացուն մտափոխվել է եւ հայտարարել, որ «նշանը ետ է տալիս»: Փեսացուն ետ է պահանջել որպես նշան տրված զարդը, հարսնացուն հրաժարվում է վերադարձնելուց, քանի որ տեղյակ է, որ այն փեսայի եւ նրա ընտանիքի համար, բացի նյութականից, ներկայացնում է նաեւ ոչ նյութական մեծ արժեք:

Անհրաժեշտ է գործող քաղաքացիական իրավունքի տիրույթում մեկնաբանել իրադրությունը (նշանադրության նախաամուսնական պայմանավորվածության բնույթը, տեսակը), բնորոշել նշանի զարդի կարգավիճակը՝ որպես իրավունքի օբյեկտ, եւ որոշել՝ արդյոք փեսացուն իրավունք ունի ետ պահանջելու նշանի զարդը, իսկ հարսնացուն պարտավո՞ր է վերադարձնելու այն:

ԼՈՒԾՈՒՄ

Հոդված 27.    Ամուսնական պայմանագիրը
Ամուսնական պայմանագիրը ամուսնացող անձանց համաձայնությունն է կամ ամուսինների համաձայնությունը, որով որոշվում են ամուսինների գույքային իրավունքներն ու պարտականությունները ամուսնության և (կամ) այն լուծվելու ընթացքում:

Комментариев нет:

Отправить комментарий

Մեծերը Թումանյանի մասին

 Մեծերը Թումանյանի մասին Թումանյնի ընդմիշտ   : ...Նա եղավ մեզ համար այն, ինչ որ եղավ Պուշկինը ռուսների համար, Միցկևիչը` լեհերի համար: ԱՎ. ԻՍ...