Ստեֆան Ցվեյգ <<Անծանոթուհու նամակը>>վերլուծություն:
Բելլետրիստն իր ծննդյան 41-րդ տարեդարձի օրը ստանում է ընդարձակ նամակ, որի վրա գրված է՝ <<Քեզ՝ ինձ չճանաչողիդ>>:
Զարմանում է, որովհետև չի կարող այնպես պատահել, որ նա այդ կնոջը չճանաչի, իսկ այդ կինն իրեն՝ճանաչի: Կարդալով նամակը, Ռ.-ն հասկանում է, որ նա տեսել և իմացել է այդ կնոջը, ավելին՝ երեք տարի նրա հետ ապրել է նույն շենքում, իսկ ավելի ուշ անգամ եռօրյա սիրավեպ է ունեցել նրա հետ, որից հետո ծնվել է նրանց որդին: Հետագայում նրանք ևս մեկ հանդիպում են ունեցել, որից հետո բաժանվել են ընդմիշտ:
Ռ.-ն երբեք չի կասկածել, որ տասներեք տարեկանից իրեն սիրահարված աղջիկը, իր որդու մայրը իրականում եղել են նույն կինը:
Ռ.-ն ապրել է բուռն կյանք: Նա գրել է իր վեպերը, շատ ճամփորդել, ճաշակել է ազատությունը: Իրենց հազվադեպ հանդիպումների ժամանակ անծանոթուհին փորձել է հիշեցնել իր մասին, սպասելով, որ իր սիրեցյալը կճանաչի իրեն: Բայց նրա հույսերն ի զուր են: Անծանոթ ֆրոյլայնը մեկն է այն հարյուրավոր կանանցից, ովքեք մի քանի օրով հայտնմվել են վիպագրի կյանքում՝ որպես անցողիկ մի դրվագ:
Ողջ ընթացքում անծանոթուհին լռել է իրենց որդու գոյության մասին:
Ավարտելով կարդալ նամակը, Ռ. Ամեն բան վերհիշում է միայն մշուշի մեջ: Նրան չի հաջողվում հիշել անծանոթուհու դեմքը: Պարզ է միայն այն, որ այդ կինը և իր որդին մահացել են: Ամեն տարի այդ կինը իր տարեդարձի օրը ծաղիկներ էր ուղարկում իրեն: Իսկ հիմա ծաղկամանը դատարկ է:
Комментариев нет:
Отправить комментарий