Գոյական անուն
Առարկա ցույց տվող բառերը կոչվում են գոյական անուն:
Գոյականները լինում են անձնական և իրանիշ:
Անձնանիշ— աղջիկ, տղա, աշոտ կավագործ, օդաչու:
Ո՞վ, Ովքե՞ր
Իրանիշ- քաղաք, գյուղ, ծառ, շուն, ուրախություն
Ի՞նչ, Ինչոե՞ր
Լինում են եզակի
Եզակին ցույց է տալիս մեկ առարկա
տուն, մեքենա, համակարգիչ:
Հոգնակի թիվը ցույց է տալիս մեկից ավելի առարկաներ
տներ, մեքենաներ, համակարգիչներ:
Հոգնակի թիվը կազմվում է եզակիից եր կամ ներ
1.Բայց կան բացառություններ:
Տիկին-տիկիններ
պարոն-պարոններ
անձ-անձեր-անձիք
2.Մի խումբ բառեր գրաբարում ունեցել են ն վարջնահնչյունը, որը հոգնակիի կազմության ժամանակ վերականգնվում է:
Գառ- գառներ
դուռ- դռներ
նուռ- նռներ
ծունկ-ծնկներ
թոռ- թոռներ
ծոռ- ծոռներ
մուկ- մկներ
մատ- մատներ
հարս- հարսներ
ռուս- ռուսներ
3. Այն երկվանկ բառերը որոնց երկրորդ վանկը կազմվում է գաղտնավանկ ը- ով:
Այդ բառերի հոգնակին կազմվում է եր վերջաորությամբ:
Օրինակ՝կայսր- կայսրեր, դուստր- դուստրեր
Բացառություն են կազմում
Արկղ, անգղ, գամփռ
Որոնց հոգնակին կազմում է երկու ձևերով
Արկղ- արկղներ, արկղեր
Անգղ- անգղներ
Գամփռ- գամփռներ
4. Այն բարդ բառերը, որոնց երկրորդ արմատը մեկ վանկանի գոյական է, հոգնակին կազմվում է եր-ով:
Ծաղկեփունջ- ծաղկեփնջեր
դասագիրք- դասագրքեր
ոտնաձայն-ոտնաձայներ
թաղամաս- թաղամասեր
հեռագրասյուն- հեռագրասյուներ
խաչքար- խաչքարեր
5.Այն բարդ բառերը, որոնց երկրորդ միավանկ բաղադրիչը բայ է, գործողություն է ցույց տալիս՝ հոգնակին կազմվում է ներ- ով
Ժամացույց- ժամացույցներ
խաչակիր- խաչակիրներ
մանկավարժ- մանկավարժներ
6.Միավանկ
բառերի հոգնակին կազմվում է եր— ով
Քար- քարեր
փունջ- փնջեր
Եթե բազմավանկ բառը վերջանում է ն տառով
սեղան- սեղաններ
աշակերտ- աշակերտներ
նստարան- նստարաններ
աշակերտ- աշակերտներ
7. Գոյականի որոշյալ և անորոշ առումներ:
Գոյականի առումը ցույց է տալիս խոսքի մեջ առարկայի ծանոթ կամ անծանոթ լինելը:
Որոշյալ առումը կազմվում է անորոշ առումի վրա ավելացնելով ը կամ ն որոշյալ հոդը:
Բաղաձայնով վերջացող բառի վրա ավելանում է ը հոդը, ձայնաորով վերջացով բառի վրա ն հոդը:
Օրինակ՝ գիրք- գիրքը, սեղան- սեղանը, քաղաք- քաղաքը, Աշոտ- Աշոտը
Ձայնաորով վերջացող բառի վրա ավելանում է ն հոդը
Օրինակ՝ առու- առուն, կատու- կատուն, Անի- Անին:
8.Բաղաձայնով վերջացող բառի վրայի վրաի ը հոդը կարող է դառնալ և եթե հաջորդ բառը սկսվում է ա, ու, ի, ը ձայնաորներով:
Աշոտը գնաց, Աշոտն ասաց:
Комментариев нет:
Отправить комментарий