суббота, 1 декабря 2018 г.

Լրացուցիչ աշխատանք


Վերջին աստղը հոգու💖🌟
Վաղուց եմ նկատել այն թախծագին , մոխրացած աչքերը, որոնք ամենուր կրակ են փնտրում , և չգտնելով այդ կրակը հանգչում են ցավագին հոգոցով։ Տեսնում եմ նաև հոգիդ, որը վախուց է սևացել ։ Ամբողջովին կորած ես թախիծի գույների մեջ։
Այ նայիր աստղ է ընկնում ,հիշում ես դա մեր աստղն էր , որը երկնքում էր և մեզ հետ կիսում էր մեր թախիծը , իսկ հիմա նա լքում է մեզ։ Լուքում է մեզ , մեր մոխրացած հոգու լույսի վերջին շողիկի պես։ Ամենագեղցիկ աստղն էր  մեր , իմ ու քո կյանքի , որը այլևս չկա։ Գիտես մարդիկ նման են կոտրված աստղերի , նրանք պետք է գտնեն իրենց կեսին հազարավոր աստղերի մեջ ։ Իսկ մինչ իրենց իրական կեսին գտնելը հանդիպում են շատ այլ կիսատ աստղերի, որոնք չհամապատասխանելով մեզ ցավեցնում են։ Իսկ դու հիշում ես լուսնային դեմքս, որի տակ թաքնված էր կարոտ, ցավ և միևնույն ժամանակ քարածաց սեր, որը կոտրում էր պատուհանները հոգդ։ Չէ~ չես հիշում, որովհետև չես էլ նկատել չէ՞։
Աչքերդ փակել էիր, կողպել էիր հաստ կողպեքով , որը ես անկարող էի բացել ։ Բայց ես այդ կողպեքի տակից էլ նկատել էի ցավից քարացած աչքերդ , այն աչքերը որը ինձ չեն պատկանել, բայց և իմն են եղել։




Комментариев нет:

Отправить комментарий

Մեծերը Թումանյանի մասին

 Մեծերը Թումանյանի մասին Թումանյնի ընդմիշտ   : ...Նա եղավ մեզ համար այն, ինչ որ եղավ Պուշկինը ռուսների համար, Միցկևիչը` լեհերի համար: ԱՎ. ԻՍ...