суббота, 6 мая 2017 г.

Գիշերվա կախարդանքը ♥♥♥


Գիշե`ր...կախարդական ու խորհրդավոր գիշեր:Միշտ ցանկացել եմ թափանցել գիշերվա գաղտնիքների մեջ:Շատ եմ սիրում նայել աստղազարդ երկնքին:Այդ մութ,ահարկու գիշերվա մեջ աստղերը այնքան պայծառ են:Նրանք կարծես մթության միջի միակ լույսը լինեն,որը լուսավորում է մեզ և չի թողնում տխրենք,հույս է տալիս,որ ցուրտ,մութ գիշերվանից հետո կգա պայծառ արևը:Երբեմ վախենու եմ գիշերվա խորհրդավոր լռությունից,խավարից:Սակայն ըմբոստանում եմ և դուրս եմ գալիս զբոսնելու:Գիշերը ունի շատ չբացահայտված վայրերի տակ: Հաճախ եմ հիանում աստղազարդ երկնքով,փորձում եմ գտնել նրանց գատնիքը :Կցանկանյի վեր բարձրանալ և նստել մի պայծառ աստղի վրա և այնտեղից տեսել,ողջ աշխարհը և լսել մթության ձայնը:Հենց սա եմ ես համարում իրական կախարդական գիշեր:


четверг, 4 мая 2017 г.

Լավագույն երազանքը փակ աչքերով է



Երազելիս դու տեղափոխվում ես այլ վայր,այլ միջավայր,այլ շրջապատ:Տեսնում ես այն ինչ երազում ես:Մարդ երազելիս կարծես փոխվի:Երազելը ամոթ չէ,և ամեն մարդը իր երազանքը ունի, և ձգտում է հասնել իր իղձին:Սիրում եմ երազել,մայրս ասում է,որ ես երազկոտ մարդ եմ,չնայած դրան ես փորձում եմ հասնել իմ երազանքներին:Երազելը գեղեցիկ է,չնայած պետք չէ երազլով ապրել,քանի որ երազելով դուրս ես գալիս իրական կյանքից և գնում ես քո աշխարհը,որտեղ ամեն բան քո ուզածով է,մարդիկ բարի են,սուտը չկա աշխարհում և այլն:Աչքերդ փակում ես և տեղափոխվում քո մոլորակը:Երբ ազատ եմ լինում երազում եմ, այն ինձ կարծես հանգստացնի և մի քանի րոպեով կտրի խնդիրներից:Մարդը պետք է երազի,քանի որ երազելը մարդուն տրված ամենագեղեցիկ պարգևներից մեկն է:Եթե ունես երազանք,ապա այն պետք է նպատակի վերածես և ձգտես հասնել դրան:Եթե երազում ես ապա այն նաև կարող ես իրականացնել:Ատված տալիս է այնպիսի երազանքներ,որին դու կարող ես ձգտել և հասնել


Ձկների մասին

Սովորաբար ունեն մեծ չափեր։ Մարմինը ծածկված է յուրահատուկ կտենոիդ թեփուկներով, որոնք կազմված են թիթեղիկներից, իսկ վերջինիս վրա կա հետ ուղղված ատամիկ։ Այս թեփուկն առաջանում է կոբիումային հատուկ օստեոդենտինից։ Ատամիկը ծածկված է նուրբ էմալով։ Այս թեփուկները բերանի մոտ խոշորացել և վեր են ածվել ատամների։ Ատամները սուր են, եռանկյունաձև և կպած են ծնոտներին։ Երբեմն դասավորված են երեք շարքերով։ Մաշկը թեթևակի լորձոտ է, լորձը փոքրացնում է շփումը և ունի մանրէասպան հատկություն։ կմախքն ամբողջությամբ կռճիկային է։ Ողնաշարը մտնում է հետին բլթակի մեջ, իսկ լողակները հորիզոնական են։ Աղիքում ունեն զսպանակաձև փական։ Լողափամփուշտ չունեն։ Ունեն դունչ՝ ռոստրոմ, որի պատճառով բերանը ստորին կողմում է։ Պոչը հետերոցերկալ է։ Բեղմնավորումը ներքին է, դնում են կճեպով ծածկված ձվեր կամ ձվակենդանածին են կամ էլ կենդանածին։Տարբերում են առանցքային‏, վիսցերալ և վերջույթների կմախք։ Գանգը կազմված է կռճիկային հատակից, զգայարանների զույգպատիճից։ Տանիքային մասում կա ուղեղային նյութ։ Առջևի մասում ունեն շրթունք՝ երեք կռճիկներից կազմված։ Ծնոտային աղեղը կազմված է վերին քիմքառակուսի կռճիկից և ստորինմեկելյան կռճիկից։ Քիմքառակուսի կռճիկը կախիչով կամ հիոմանդիբուլով ամրացած է գանգին, որոշ ձկների մոտ հիմանդիբուլը չի միանում գանգին, այլ քիմքառակուսային կռճիկը հետին ծայրով անմիջապես միացած է գանգին։ Այս դեպքում հիոմանդիբուլը սերտորեն ամրանում է քիմքառակուսային կռճիկին։Ենթալեզվային աղեղը կազմված է հիոմանդիբուլներից, հիոիդներից և կոպուլայից։ Վիսցերալ կմախքը կազմված է աղեղներից, որոնք պահում են խռիկային ապարատը։ Խռիկային աղեղները հինգ զույգ են, որոնց վրա երկու կողմերից դասավորված են խռիկայն թերթիկները։ Առջևի զույգվերջույթների կմախքը կազմված է ուսագոտուց և վերջույթի կմախքից։ Ուսագոտին իրենից ներկայացնում է կռճիկային աղեղ, որի գագաթը ուղղված է ցած։ Վերջույթի միացման տեղից վեր գտնվող մասը կոչվում է թիակ, ցածը՝ կորակոիդ։ Վերջույթի կմախքի վրա տարբերում են երեք կռճիկներ՝ բազալիաներ, բազմաթիվ ռադիալիաներ և բազմաթիվ նուրբ էլաստոիդինային թելիկներ։ Հետին վերջույթի կմախքը կազմված է կենտ կռճիկից, որը կոյանոցի մոտ դասավորված է լայնակի ձևով։ Ունի մեկ կամ երկու բազալիա և ռադիալիաներ, իսկ կենտ վերջույթների կմախքը կազմված է միայն ռադիալիաներից և էլաստոիդինային թելիկներից։Ձկների մարմնի կառուցվածքին ծանոթանանք ոսկրային ձկների դասի, ճառագայթալողակների ենթադասի օրինակով։ Նրանց մարմինը կողքերից սեղմված է և ունի շրջհոսելի ձև։ Ձկների մարմինը կազմված է միմյանց անշարժ միացած 3 բաժիններից՝ գլուխ, իրան և պոչ։ Ձկների մարմինը պատված է ոսկրային թեփուկներով։ Գլխի սահմանը խռիկային ճեղքերը կամ կափարիչներն են, իսկ իրանի և պոչի սահմանը՝ հետանցքը։Թեփուկները պատված են վերնամաշկի բազմաթիվ գեղձերով, որոնցում արտադրված լորձը թուլացնում է ջրի հետ շփման ուժը և մաշկը պաշտպանում է մանրէներից։ Յուրաքանչյուր թեփուկ առջևի ծայրով խրված է մաշկի մեջ, իսկ հետևի մասով նստած է հաջորդ թեփուկի վրա։ Թեփուկները ձկների աճին զուգընթաց մեծանում են։ Թեփուկներով կարելի է որոշել ձկների տարիքը։Ձկների վերջույթները լողակներն են։ Կրծքային և փորային զույգ լողակները կատարում են ջրում մարմնի դիրքի պահպանման, դանդաղ տեղաշարժման, կանգառի, շրջադարձ կատարելու և հավասարակշռության դեր, մասնավորապես՝ ջրի խոր շերտեր իջնելու և բարձրանալու ֆունկցիա։ Մեջքի և ենթապոչային (հետանցքի) կենտ լողակները կատարում են ղեկի և տեղաշարժման ֆունկցիա։ Ձկների գլխի վրա գտնվում են երկու աչքերը, որոնք չունեն կոպեր, իսկ աչքերի առջևում՝ քթանցքները։Ձկներն ունեն հովանավորող գունավորում՝ մեջքի կողմը մուգ է, որը ջրի հատակի ֆոնի վրա նրանց դարձնում է աննկատ։


среда, 3 мая 2017 г.

Գաբրիել Մարկես Նամակ մահվանից առաջ

Գաբրիել Մարկես Նամակ մահվանից առաջ
https://soundcloud.com/lia-aghajanyan/l6bhsqawwnae


Եթե աստված ինձ շնորհեր


Ես սիրում եմ թափանցել մարդկանց ներսըհասկանալ ինչ կա նրանց հոգիներում:Նրանց ապրումները փոխանցեմ մյուսներին:Մարդկությանը պիտի հասնես անկեղծության,վստահության արժանանաս:Հասկանաս ինչով է ապրում նա:Դու կհասկանաս նրա լեզուն,թափանցելով ներս:

Եթե ինձ աստված այդ շնորհեր,ես շատերին կոգնեի,նրանց դուրս կհանեի ծանր հոգեբանական վիճակից:Այդ վիճակի մեջ են լինում մարդիկ,որ ինքնապան են լինում,կամ ուրիշներին են սպանում:Բայց չեն հասկանում ,որ շատ մեծ սխալ են գործում:Ես չէի թողնի,որ նրանք տանջվեն:Իմ մեջ մի այնպիսի ուժ լիներ,որ այդ ուժով լուսավորեի նրանց:Չէ որ այդ մարդիկ ծնվել են ապրելու,երջանիկ լինելու համար:Ես իմ աստվածային շնորհով մարդկանց ցույց կտայի,որ խավարը կվերջանա և լույսը մեզ կապրեցնի:Չէ որ մարդը ժպիտի ու լացի,հուսահատության պահին հիշում ու աղոթում է աստծուն: 


Մեծերը Թումանյանի մասին

 Մեծերը Թումանյանի մասին Թումանյնի ընդմիշտ   : ...Նա եղավ մեզ համար այն, ինչ որ եղավ Պուշկինը ռուսների համար, Միցկևիչը` լեհերի համար: ԱՎ. ԻՍ...