Երազելիս դու տեղափոխվում
ես այլ վայր,այլ միջավայր,այլ շրջապատ:Տեսնում ես այն ինչ երազում ես:Մարդ երազելիս
կարծես փոխվի:Երազելը ամոթ չէ,և
ամեն մարդը իր երազանքը ունի, և ձգտում է հասնել իր իղձին:Սիրում եմ երազել,մայրս ասում
է,որ ես երազկոտ
մարդ եմ,չնայած դրան ես փորձում եմ հասնել իմ երազանքներին:Երազելը գեղեցիկ է,չնայած
պետք չէ երազլով ապրել,քանի որ երազելով դուրս ես գալիս իրական կյանքից և գնում ես քո աշխարհը,որտեղ ամեն բան քո ուզածով է,մարդիկ բարի են,սուտը չկա աշխարհում և այլն:Աչքերդ փակում ես և տեղափոխվում քո մոլորակը:Երբ ազատ եմ լինում երազում եմ, այն ինձ կարծես հանգստացնի և մի քանի րոպեով կտրի խնդիրներից:Մարդը պետք է երազի,քանի որ երազելը մարդուն տրված ամենագեղեցիկ պարգևներից մեկն է:Եթե ունես երազանք,ապա այն պետք է նպատակի վերածես և ձգտես հասնել դրան:Եթե երազում ես ապա այն նաև կարող ես իրականացնել:Ատված տալիս է այնպիսի երազանքներ,որին դու կարող ես ձգտել և հասնել:
Комментариев нет:
Отправить комментарий