Այսօր մեզ հյուր էր եկել շատ տաղանդավոր դիզայներ Լիլիթ Մելիքյաը:Նրան շատ էինք սպասում:Նա մեզ պատմեց իր կյանքի մասին:Պատմեց, թե ինչ դժվարությունների միջով է անցել:Պատմեց իր ստեղծած տարազների մասին,պատմեց,իր գործի լրջության մասին:Մեզ արդեն ընկեր դարձած Լիլիթը,ասաց նաև,որ տարազ ստեղծելը այդքան էլ հեշտ չէ,այն ստեղծելու համար պետք է ազգագրագետից խորհուրդ հարցնել,քանի որ եթե դու ուզում ես տարազ ստեղծել,նա պետք է պատմի հին տարազների մասին և դիզայները այն փոփոխի,ավելի գեղեցիկ դարձնի,ավելացնում է նոր զարդանախշեր:Մեր սիրելի ընկեր՝ Լիլիթը ինձ վրա շատ մեծ տպավորություն թողեց,և ես շատ կցանկանայի գնալ նրա ցուցադրություներից մեկին:
Комментариев нет:
Отправить комментарий