понедельник, 15 мая 2017 г.

Այլընտրանքային նախագիծ

<<Օսկար>>


Պատմվածքը ընթերցելիս դու զգում ես տխրություն։ Քո հոգին կարծես հասկանում է գլխավոր հերոսի  ցավը և փորձում է օգնել ամեն գնով,սակայն հասկանում ես,որ դու անզոր ես, և բնության օրենքը դա է: Խորհուրդ կտամ կարդալ այս պատմվածքը,քանի որ այն նաև ուսուցանում է,որ մարդը չպետք է հանձնվի,պետք է պայքարի:Պատմվածքի ավարտը շատ, չափազանց շատ հուզից էր ինձ համար:Իմ կարծիքով պետք է անպայման կարդալ այս ստեղծագործությունը և հասկանալ, որ նա այդքան էլ դժբախտ չէ և երեբք չպետք է դժբախտության մեջ կորցնի հույսը,քանի որ հույսը կարող նրան նոր ելքեր տա դուրս գալու դժբախտ իրավիճակից:
 

Այս պատմվածքը մի տղայի մասին էր,որը պայքարում է քաղցկեղի դեմ:Նա իրեն լավ է զգում հիվանադանոում․ դա կարելի է հասկանալ այս տողերից ՝ <<Հիվանադանոցը հրաշալի վայր է, այստեղ բոլորը ցանկանում են քեզ հետ խաղալ և մեծերն էլ միշտ լավ տրամադրություն ունեն>>։ Օսկարը հասկանում է իր հիվանդությունը և փորձում է պայքարել ամեն գնով:Նա հիվանդանոցում ընկերներ ունի, որոնց մականուններով է դիմում․ նրանք են ՝ Բեկոնը,Էինշտեյնը և Փոփկոռնը:Օսկարին մի քանի վիրահատություն են արել,բայց ոչ մի փոփոխություն չկար։ Մեջբերում եմ ՝<<Սակայն ես արդեն հաճելի հիվանդ չեմ:Այն բանից հետո,երբ ինձ ոսկրուղեղի փողպատվաստում արեցին,սակայն իմ վիճակը չէր փոխվում, և բժիշկը կարծես հիասթափված էր>>:
Օսկարը շատ էր վստահում Ռոզա տատիկին.իսկ Ռոզա տատիկը վստահում էր Օսկարին․դա երեևում է այս հատվածում ՝<<Դա անասելի խիզախություն էր,վստահել ինձ իր գաղտնքը>>։ Ռոզա տատիկը Օսկարին խորհուրդ տվեց,որ Աստծո հետ խոսի և ամեն բան շատ ավելի լավ կլինի: Օսկարը հետևում է Ռոզա տատիկի խորհրդին և Աստծո հետ փորձում է խոսել նամակների միջոցով:Նա և Ռոզա տատիկը որոշում են մի խաղ խաղալ։ Այդ խաղը այսպիսին է՝ Օսկարը մեծանում է ամեն ժամ և օրվա վերջում դառնում է իր իրական տարիքից շատ ավելի մեծ:Այդ խաղը Ռոզա տատիկը հորինում է նրա համար,որպեսզի Օսկարը շատ չմտածի մահվան մասին:Եվ այդ խաղը նա խաղում է մինչև իր կյանքի ավարտը:Օսկարը նաև հասցնում է սիրահարվել մի աղջկա,որի անունը Պեգի Բլուն է․ «նրա մաշկը կապույտ էր»:Օսկարը Պեգիի հետ շատ է մտերմանում և հանկարծ գալիս է Պեգիի վիրահատության օրը: Օսկարը շատ էր վախենում Պեգիի համար,նա աղոթում էր Աստծուն,որ վիրահատությունը բարեհաջող անցնի: Եվ հենց այդպես էլ եղավ: Օսկարին մի քանի օր,ժամ,շաբաթ էր մնում ապրելու համար:Եվ ըստ իրենց խաղի Օսկարը ժամ առ ժամ մեծանում էր ,և երբ գալիս էր իրենց խաղի վերջին օրը(վերջին,քանի որ այդ օր Օսկար մահանալու էր) նա արդեն 90-ն անց պապիկ է լինոմ,բայց մինչ մահանալը նա շատ զվարճալի փորձության մեջ է ընկնում,իսկ թե ինչ փորձություն, կարդացեք և իմացեք ինքներդ:

Комментариев нет:

Отправить комментарий

Մեծերը Թումանյանի մասին

 Մեծերը Թումանյանի մասին Թումանյնի ընդմիշտ   : ...Նա եղավ մեզ համար այն, ինչ որ եղավ Պուշկինը ռուսների համար, Միցկևիչը` լեհերի համար: ԱՎ. ԻՍ...