четверг, 4 мая 2017 г.

Ձկների մասին

Սովորաբար ունեն մեծ չափեր։ Մարմինը ծածկված է յուրահատուկ կտենոիդ թեփուկներով, որոնք կազմված են թիթեղիկներից, իսկ վերջինիս վրա կա հետ ուղղված ատամիկ։ Այս թեփուկն առաջանում է կոբիումային հատուկ օստեոդենտինից։ Ատամիկը ծածկված է նուրբ էմալով։ Այս թեփուկները բերանի մոտ խոշորացել և վեր են ածվել ատամների։ Ատամները սուր են, եռանկյունաձև և կպած են ծնոտներին։ Երբեմն դասավորված են երեք շարքերով։ Մաշկը թեթևակի լորձոտ է, լորձը փոքրացնում է շփումը և ունի մանրէասպան հատկություն։ կմախքն ամբողջությամբ կռճիկային է։ Ողնաշարը մտնում է հետին բլթակի մեջ, իսկ լողակները հորիզոնական են։ Աղիքում ունեն զսպանակաձև փական։ Լողափամփուշտ չունեն։ Ունեն դունչ՝ ռոստրոմ, որի պատճառով բերանը ստորին կողմում է։ Պոչը հետերոցերկալ է։ Բեղմնավորումը ներքին է, դնում են կճեպով ծածկված ձվեր կամ ձվակենդանածին են կամ էլ կենդանածին։Տարբերում են առանցքային‏, վիսցերալ և վերջույթների կմախք։ Գանգը կազմված է կռճիկային հատակից, զգայարանների զույգպատիճից։ Տանիքային մասում կա ուղեղային նյութ։ Առջևի մասում ունեն շրթունք՝ երեք կռճիկներից կազմված։ Ծնոտային աղեղը կազմված է վերին քիմքառակուսի կռճիկից և ստորինմեկելյան կռճիկից։ Քիմքառակուսի կռճիկը կախիչով կամ հիոմանդիբուլով ամրացած է գանգին, որոշ ձկների մոտ հիմանդիբուլը չի միանում գանգին, այլ քիմքառակուսային կռճիկը հետին ծայրով անմիջապես միացած է գանգին։ Այս դեպքում հիոմանդիբուլը սերտորեն ամրանում է քիմքառակուսային կռճիկին։Ենթալեզվային աղեղը կազմված է հիոմանդիբուլներից, հիոիդներից և կոպուլայից։ Վիսցերալ կմախքը կազմված է աղեղներից, որոնք պահում են խռիկային ապարատը։ Խռիկային աղեղները հինգ զույգ են, որոնց վրա երկու կողմերից դասավորված են խռիկայն թերթիկները։ Առջևի զույգվերջույթների կմախքը կազմված է ուսագոտուց և վերջույթի կմախքից։ Ուսագոտին իրենից ներկայացնում է կռճիկային աղեղ, որի գագաթը ուղղված է ցած։ Վերջույթի միացման տեղից վեր գտնվող մասը կոչվում է թիակ, ցածը՝ կորակոիդ։ Վերջույթի կմախքի վրա տարբերում են երեք կռճիկներ՝ բազալիաներ, բազմաթիվ ռադիալիաներ և բազմաթիվ նուրբ էլաստոիդինային թելիկներ։ Հետին վերջույթի կմախքը կազմված է կենտ կռճիկից, որը կոյանոցի մոտ դասավորված է լայնակի ձևով։ Ունի մեկ կամ երկու բազալիա և ռադիալիաներ, իսկ կենտ վերջույթների կմախքը կազմված է միայն ռադիալիաներից և էլաստոիդինային թելիկներից։Ձկների մարմնի կառուցվածքին ծանոթանանք ոսկրային ձկների դասի, ճառագայթալողակների ենթադասի օրինակով։ Նրանց մարմինը կողքերից սեղմված է և ունի շրջհոսելի ձև։ Ձկների մարմինը կազմված է միմյանց անշարժ միացած 3 բաժիններից՝ գլուխ, իրան և պոչ։ Ձկների մարմինը պատված է ոսկրային թեփուկներով։ Գլխի սահմանը խռիկային ճեղքերը կամ կափարիչներն են, իսկ իրանի և պոչի սահմանը՝ հետանցքը։Թեփուկները պատված են վերնամաշկի բազմաթիվ գեղձերով, որոնցում արտադրված լորձը թուլացնում է ջրի հետ շփման ուժը և մաշկը պաշտպանում է մանրէներից։ Յուրաքանչյուր թեփուկ առջևի ծայրով խրված է մաշկի մեջ, իսկ հետևի մասով նստած է հաջորդ թեփուկի վրա։ Թեփուկները ձկների աճին զուգընթաց մեծանում են։ Թեփուկներով կարելի է որոշել ձկների տարիքը։Ձկների վերջույթները լողակներն են։ Կրծքային և փորային զույգ լողակները կատարում են ջրում մարմնի դիրքի պահպանման, դանդաղ տեղաշարժման, կանգառի, շրջադարձ կատարելու և հավասարակշռության դեր, մասնավորապես՝ ջրի խոր շերտեր իջնելու և բարձրանալու ֆունկցիա։ Մեջքի և ենթապոչային (հետանցքի) կենտ լողակները կատարում են ղեկի և տեղաշարժման ֆունկցիա։ Ձկների գլխի վրա գտնվում են երկու աչքերը, որոնք չունեն կոպեր, իսկ աչքերի առջևում՝ քթանցքները։Ձկներն ունեն հովանավորող գունավորում՝ մեջքի կողմը մուգ է, որը ջրի հատակի ֆոնի վրա նրանց դարձնում է աննկատ։


Комментариев нет:

Отправить комментарий

Մեծերը Թումանյանի մասին

 Մեծերը Թումանյանի մասին Թումանյնի ընդմիշտ   : ...Նա եղավ մեզ համար այն, ինչ որ եղավ Պուշկինը ռուսների համար, Միցկևիչը` լեհերի համար: ԱՎ. ԻՍ...