Քիմիական կապեր
Որն է կովալենտային կապը և նրա տեսակները`ոչբևեռային և բևեռային
Իոնային կապ
Մետաղական կապ
Քիմիական միացությունների մոլեկուլները որոշակի հաջորդականությամբմիմյանցկապված ատոմներիհամախումբ են: Նյութերի քիմիականհատկությունները պայմանավորվածեն քիմիական կապերիտեսակով, կապառաջացնող ատոմների բնույթով և մոլեկուլում դրանց փոխազդեցությամբ: Հինժամանակներից սկսած՝ գիտնականները փորձում են պարզել, թե ինչպեսեն կառուցված նյութերը, ինչպեսև ինչու են ատոմները միանում, և ինչ ուժերեն նրանց միմյանց մոտ պահում: XX դարում ֆիզիկոսներըպարզեցին, որատոմները կապվում են էլեկտրական լիցք ունեցող մասնիկներով` արտաքինէներգիականմակարդակի էլեկտրոններով, որոնք ձգվում են կապվողատոմների դրական միջուկների կողմից:Հետևաբար, ատոմները կապող ուժերըէլեկտրական բնույթի են: Ատոմների կապը մեկը մյուսի հետանվանում ենքիմիական կապ: Քիմիական կապը փոխազդեցություն է էլեկտրոնների ևմիջուկների միջև,որը հանգեցնում է մոլեկուլում ատոմների միացմանը: Քիմիական կապն ատոմների փոխազդեցություն է,որն ուղեկցվում է էներգիայիանջատումով: Այդ էներգիան կազմում է 40-ից մինչև 1000 կՋ/մոլ: Էներգիայիայդպիսի լայն միջակայք հնարավոր է տարբերփոխազդեցությունների պատճառով, որոնք ներկայումսհիմնականումդասակարգվում են որպես կովալենտային, իոնային և մետաղային կապեր:
Կովալենտային կապ առաջանում է ոչ մետաղների ատոմների միջև:
Կովալենտային է կոչվում այն քիմիական կապը, որն առաջանում է երկուատոմի միջև ընդհանրացվածէլեկտրոնային զույգի միջոցով: Կապը, որնառաջանում է հավասարաչափ բաշխված ընդհանրացվածէլեկտրոնային զույգերով, որոնք կապված են երկու միջուկների (կենտրոնների) կոչվում էկովալենտայինոչ բևեռային: Քիմիական միացության մոլեկուլում կապնիրականացնող էլեկտրոնային զույգը դեպի իրենձգելու ատոմի հատկություննանվանվում է էլեկտրաբացասականություն (ԷԲ): Նույնէլեկտրաբացասականությունն ունեցող ոչ մետաղների ատոմների միջևընդհանուր էլեկտրոնային զույգովառաջացած կապը կոչվում է կովալենտայինոչ բևեռային: Կովալենտային բևեռային է կոչվում այնքիմիական կապը, որնառաջանում է ոչ մետաղների ատոմների միջև՝ դեպի առավելէլեկտրաբացասականտարրի ատոմը շեղված էլեկտրոնային զույգի միջոցով:
Մետաղային կապը առաջանում է մետաղների ատոմների միջև:
Իոնային կապը առաջանում է մետաղների և ոչ մետաղների ատոմների միջև:
Իոնային է անվանվում այն քիմիական կապը, որն առաջանում է իոնների միջևգործողէլեկտրաստատիկական ձգողության ուժերի շնորհիվ:
Իոնները լիցքավորված մասնիկներ են, որոնք առաջանում են չեզոքատոմներին էլեկտրոն միանալիս կամէլեկտրոն տրամադրելիս: Իոնայինմիացությունները համեմատաբար սակավաթիվ են: Արժե հիշատակել,որդրանց թվին են դասվում ալկալիական ու հողալկալիական մետաղների (I և Il խմբերի գլխավորենթախմբերի տարրերի) օքսիդներն ու հալոգենիդները
Комментариев нет:
Отправить комментарий