Հայի ու Հայաստանի լավ և վատ կողմերը
Մենք հյուրընկալ ազգ ենք և դա իմ կարծիքով լավ է:Մեր ազգը
նաև պատվախնդիր է,նա իր պատիվը կարողանում է պահել:Մենք նաև շատ ազգասեր ենք,և
քրիստոնյա:Սիրում ենք մեր զինվորներին և նրանց ամեն բանով օգնում ենք,սակայն
մենք նաև վատ կողմեր ունենք մենք երբ պետք է ազգովի համախմբվենք,խառնվում ենք իրար
և չենք կարողանում մեկ եզրահանգման գալ:Երբեմն կարողանում ենք բոլորով
համախմբվել,սակայն երբեմն:Անցած տարի մենք կարողացանք համախմբվել,ապրիլյան
պատերազմի ժամանակ արտագաղթած հայերը ետ վերադարձան և կանգնեցին մեր պոստում
կանգնած տղերքի կողքին:Օգնեցին նրանց ետ մղել և ետ գրավել մեր հողերը:Մենք նաև
ազգապաշտ ենք և չենք թողնում,որ ինչ որ մեկը այլ երկրում վատ արտահայտվի մեր երկրի
մասին:Վատ կողմ է նաև այն,որ մեր երկիրը թափթված է, հայերը աղտոտում են և չեն էլ
մտածում,որ իրենք իրենց տունն են աղտոտում:Աղտոտում են իրենց
հայրենիքը,ծննդավայրը: Երկիրը նաև պետք է հարստացնենք բնությամբ,քանի որ մեր երկրի
անտառները,գնալով ոչնչանում են,և մենք լինելով ՀԱՅ պետք է կարողանանք դեմ գնալ այդ
ոչնչացմանը և շատացնենք մեր երկրի բնությունը,ծառեր տնկնենք,ծաղիկները
խնամենք:Փորձենք չաղտոտել մեր լավ և գեղեցիկ քաղաքը,որպեսզի զբոսաշրջիկները հիանան մեր երկրով:
Комментариев нет:
Отправить комментарий