понедельник, 22 мая 2017 г.

Մայրենի

Առաջադանքներ
21.05.2017

Տանը շաբաթ, կիրակի
Ընթերցի՛ր սարոյանական մտքերը։
Հատվածը՝ «Իմ կյանքի ժամերը» ստեղծագործությունից։
Կյանքիդ ժամերն ապրիր այնպես, որ այդ քաղցր ժամերին ոչ քեզ, ոչ էլ կողքիդ ապրողներին չդիպչեն ապակությունն ու մահըԱմենուրեք փնտրիր բարին ու հենց հայտնաբերես` հանիր լույս աշխարհ իր թաքստոցից, թող բարությունը անկաշկանդ ու չամաչի ինքն իրենից: Աչքի լույսի պես պահիր, փայփայիր մարդկայնության ամենաչնչին նշույլներն անգամ, քանի որ դա է ընդդիմանում մահվանը, թեև անցավոր է:
Ամեն ինչի մեջ գտիր լուսավորըայն, ինչ չի կարող արատավորվելԵթե մեկնումեկի սրտում առաքինությունը պահ է մտել ահով ու կսկիծով` արար աշխարհի ծաղր ու ծանակից մազապուրծ եղածքաջալերի՛ր նրան: Մի խաբվիր արտաքին տպավորությամբորովհետև դա վայել չէ պայծառատես աչք ու բարի սիրտ ունեցողինՈչ մեկին մի՛ ենթարկվիրբայց և ոչ մեկին էլ քեզ մի՛ենթարկիր: Հիշի՛ր, որ ամեն մարդ քո նմանակն է:
Ամեն մեկի մեղքը նաև քո մեղքն է, և բոլոր անմեղներն իրենց անմեղությունը կիսում են քեզ հետ:Արհամարհիր չարիքն ու անազնվությունը, բայց ոչ չար ու անազնիվ մարդկանց. հասկացի՛ր սա: Կյանքիդ ժամերն ապրիր այնպես, որ քեզ բաժին ընկած ժամերին չավելացնես աշխարհի վիշտն ու տառապանքըայլ ժպիտով ընդունես նրա անսահման լույսն ու խորհուրդը:
Վերլուծի՛ր հատվածը։
Հատվածում Ասվում է,որ մարդ իր կյանքում րոպեն գնահատի,արժեքավորի:Եթե ամեն մի օրը ապրենք,մտածելով,որ դա մեր վերջին օրն է,ապա այն ավելի կգնահատենք:Մարդը սխալվելու իրավունք ունի,նաև իր սխալը ուղղելու հնարավորություն,այդ հնարավորությունը մենք պետք է տանք նրան:
Առանձնացրու քեզ դուր եկած միտքը։
Ոչ մեկին մի՛ ենթարկվիրբայց և ոչ մեկին էլ քեզ մի՛ենթարկիր: Հիշի՛ր, որ ամեն մարդ քո նմանակն է:
Ամեն մեկի մեղքը նաև քո մեղքն է, և բոլոր անմեղներն իրենց անմեղությունը կիսում են քեզ հետ:
Ինչպե՞ս կբացատրես հետևյալ միտքը՝ «Արհամարհիր չարիքն ու անազնվությունը, բայց ոչ չար ու անազնիվ մարդկանց. հասկացի՛ր սա»:
Ուզում է ասել,որ դու կարող ես անտեսել,արհամարhել անազնիվությունը,բայց անազնիվ մարդու մի արհամարhիր, այլ փորձիր փոխել իր մտածելակերպը,փորձիր նրան արդար մարդ դարձնել:Չարիքը հնարավոր է ինչ-որ չափով անտեսել,բայց չար մարդուն անկարող ես,քանզի վասնզի չարին անտեսելը նշանակում է, անտեսել այն մարդուն,որը ուզում է վնասել քեզ,քո ընկերներին կամ ուղակի մարդկանց, և դու դա հասկանալով պետք է նրան օգնես ուղղվել,օգնես չնախանձել մյուսներին,օգնես նրան,որ իր մեջի բարին հաղթի չարին
Տան մեծերից հարցազրույն վերցրու՝ համաձայն են արդյոք այս մտքի  հետ և ինչպե՞ս կբացատրեն «Հիշի՛ր, որ ամեն մարդ քո նմանակն է»։



Комментариев нет:

Отправить комментарий

Մեծերը Թումանյանի մասին

 Մեծերը Թումանյանի մասին Թումանյնի ընդմիշտ   : ...Նա եղավ մեզ համար այն, ինչ որ եղավ Պուշկինը ռուսների համար, Միցկևիչը` լեհերի համար: ԱՎ. ԻՍ...