Ամենից երկար
ճանապարհը,դա կյանքի ճանապարհն է:Ճանապարհին հանդիպում ես տարբեր տեսակի
մարդկանց,թե հավատարիմ թե քծնող,թե օգնող:Ձեռք ես բերում ընկերներ,որոնք քեզ համար
շատ թանկ են դառնում:Ունենում ես փորձություններ,որոնք հեշտությամբ հաղթահարում
ես,քանի որ ունես ընկերներ և հարազատներ:Հետո աշխատում ես քո սիրելի
մասնագիտությամբ և հասկանում ես,որ շատ լավ է ունենալ մասնագիտություն,սիրել այդ
մասնագիտությունը և ապրել դրանով:Շուտով հանդիպում ես քո երկրորդ կեսին,և նրա հետ
անցնում եք ձեզ տրված բոլոր փորձությունները:Ունենում եք երեխաներ,և հետո, երբ
արդեն մեծ եք լինում հասկանում եք,որ դուք ձեզ տրված կյանքը կարող էիք այլ կերպ
ապրել:Մտածում եք ու հասկանում,որ կյանքի երկար ճանապարհը իր ավարտին է մոտենում և
զղճում եք այն բաների համար,որոնք չեք արել,կամ արել էք այս կյանքում:

Комментариев нет:
Отправить комментарий