четверг, 18 мая 2017 г.

Մայրենի

18.05.2017
Տանը
Ընթերցի՛ր Սարոյանի «Ամերիկայի մեծն ապուշը» պատմվածքի հետևյալ հատվածը։
«Ամերիկացի մեծն Ապուշը մի անանուն երիտասարդ է, ով բերկրանք է ստանում իր ապրելուց, հետաքրքրասեր է ամեն բանի հանդեպ, տենչում է հասկանալ ամեն ինչ, լի է հոգատարությամբ, սիրով, զավեշտով, թախիծով, զայրույթով և այն մյուս բոլոր բաներով, որոնք մարդու ինքնության մասն են կազմում, բայց ամենավառը նրա մեջ հոգատարությունն է:
Նա ճամփա է ելնում մարդկանցով լի մի աշխարհում: Ամեն տեսակ մարդկանցով: Գնում է մեկից մյուսի մոտ՝ զննելով նրանց դեմքերը: Բոլորը զբաղված են՝ ոչինչ չանելով:
Մեկն, այնուամենայնիվ, իրոք զբաղված չէ:
Սա մի չքնաղ կին է: Նա ուղղակի կանգնում է ու նայում: Ապուշն ամենաշատը նրան է ուսումնասիրում, սկզբում՝ մեծագույն հիացմունքով: Երբ ամեն ոք զուտ անըմբռնելի կամ ծիծաղելի է թվում, նա վերադառնում է՝ զննելու կնոջը: Նա գեղեցկուհի է: Երիտասարդ: Ապուշը սկզբում համոզված չէ ՝ նա ընդհանրապես իրակա՞ն է: Շոշափում է: Կինն իրական է: Շնչում է: Թվում է՝ տխուր է, ուստի փորձում է ուրախացնել կնոջը: Ծաղիկ է մեկնում: Դա չի հետաքրքրում նրան:
Ապուշը ծիծաղում է լիաթոք՝ հուսալով՝ նա էլ կծիծաղի: Չի ծիծաղում: Պարում է՝ հուսալով՝ կինն էլ կպարի: Չի պարում: Ակրոբատիկ շարժումներ է անում: Ապարդյուն:
Սա սաստիկ բարկացնում է Ապուշին:
Ծամածռություններ է անում: Աղմկում է նրա առջև: Հանում է պիջակը և կնոջն ըմբշամարտի մարտահրավեր նետում: Կինը հանում է իր վերնազգեստը և ընդունում մարտահրավերը: Կինը գետնում է նրան ու կրկին վերադառնում իր երբեմնի քնատությանը: Ապուշը, շվարած ու շփոթված, վարից աչք է ածում նրան: Վեր է կենում: Դարձյալ փորձում է ակրոբատիկ շարժումներ անել: Ձախողվում է, ըմբշամարտում է նորից և կրկին փռվում գետնին»
Եթե այս հատվածն առանձին ստեղծագործություն լիներ, ինչպե՞ս կվերնագրեիր ՞։
<<Չհիասթափվող ձախորդը>>

Քո կարծիքով ինչու՞ է հերոսի անունը Ապուշ։
Իմ կարծիքով ապուշ է,քանի որ նա չէր հասկանում,որ աշխարհը մենակով չես կարող փոխել և եթե փորձես մարդիկ քեզ խելագարի կամ ապաուշի տեղ կդնեն:
Ի՞նչից էր զարմանում, բարկանում Ապուշը։
Ապուշը զարմանում էր,թե ինչպես է կինը իրեն հաղթում մենամարդտում,և բարկանում էր,քանի որ չէր կարողանում այդ կնոջը ժպտալուց տեսնել:



Комментариев нет:

Отправить комментарий

Մեծերը Թումանյանի մասին

 Մեծերը Թումանյանի մասին Թումանյնի ընդմիշտ   : ...Նա եղավ մեզ համար այն, ինչ որ եղավ Պուշկինը ռուսների համար, Միցկևիչը` լեհերի համար: ԱՎ. ԻՍ...