понедельник, 17 сентября 2018 г.

Հեքիաթ << լեռան ու լեզվի >> մասին

Հեքիաթ << լեռան ու լեզվի >> մասին

Դեպքը կատարվել էր հազարավոր տարիներ առաջ Արարատյան դաշտի տեղում, որտեղի վայրի և խիտ անտառներում վազվղում էին վիթերն ու այծյամները ։ Կար մի զանգակաձև լեռ , որը նման չէր մեր սպիտակ գեղեցկուհուն ։ Այդ լեռը շատ երիտասարդ և կրակոտ էր ։ Մի օր երբ լեռը իր շրջապատին էր հետևում հանկարծ երկու տարօրինակ էակներ տեսավ , որոնք նման չէին կենդանիներին , նրանք միմյանց հետ այլ կերպ էին հաղորդակցվում ։ Շուտով նրանք շատացան և սկսեցին կեղտոտել իրենց շրջապատը և իրենց հոգիները , նրանք ստեղծելու փոխարեն գողանում էին ։ Բայց Արարիչը դրա համար չէր ստեղծել նրանց ։ Եվ դրա համար Արարիչը բարկացավ և նրանց երկրի երեսից որոշեց վերացնել ։ Ու հանկարծ սկսեցին անձրևներ , այդ անձրևները սովորական անձրևներ չէին։ Լեռը շատ անձրևներ էր տեսել բայց այս անգամ տարբերվեց ։ Լեռը չէր հասկանում , որ այդ պարզապես անձրև չէ , այլ ջրհեղեղ է ։ Շուտով երբ նրա կեսը ծածկվեց ջրով , նա հասկացավ , որ ջրհեղեղ է ։ Անցան օրեր , և մի օր էլ նա հեռվում փոքրիկ սև կետ տեսավ , որը մոտենալով մեծանում էր ։ Մոտեցավ և այնտեղից ծանոթ ձայներ եկան , լեռը այդ ձայները լսել էր այն ժամանակ և դեռ հիշում էր ։ Այդ ձայնը Նոյի ձայնն էր ։ Նա կանգ էր առել մի փոքրիկ կղզյակի վրա և իր թոռներն ու ծոռները այնտեղից պետք է որոշեին , թե որը որտեղ է ցանկանում բնակվել ։ Նրանցից ամենավայելչակազմ և թիկնավետը , Հայկը, որոշեց բնակվել մի փոքրիկ լեռնային տարածքի վրա, որտեղ շատ գեղեցիկ բնություն կար ։ Եվ նա այդ վայրը անվանեց <<Հայք>> ։
Սակայն նրանց վիճակված չէր հանգիստ ապրել , նրա ժողովուրդը , շատ տարերային աղետներ ունեցավ , բայց այդքանից հետո էլ նրանք ապրեցին և ստեղծեցին իրենցը ։ Այս ամենը բնությունը տեսնելով, որոշեց պարգևատրել նրանց։Եվ որոշեց խորհուրդ հարցնել լեռանից։

- Ինչ պարգև տամ նրանց՞ , լեզու , գիր , ոսկի, հարստություն ։

Իսկ լեռը պատասխանեց։

-Նրանց ոչինչ էլ պետք չէ քո թվարկածներից , դու նրանց արարելու հնարավորություն տուր և նրանք իրենց ձեռքերով և արդար քրտինքով իրենցը կստեղծեն ։

Եվ ահա այս երկիրը զարգացավ , ծնվեցին շատ խելացի մարդիկ , որոնցից մեկը Մեսրոպ Մաշտոցն էր։
Եվ այսպես էլ Լեռն , լեզուն և գիրը փարվում են և ծաղկում ։ Դարեր շարունակ ոչ ոք չկարողացավ բաժանել նրանց ։

Комментариев нет:

Отправить комментарий

Մեծերը Թումանյանի մասին

 Մեծերը Թումանյանի մասին Թումանյնի ընդմիշտ   : ...Նա եղավ մեզ համար այն, ինչ որ եղավ Պուշկինը ռուսների համար, Միցկևիչը` լեհերի համար: ԱՎ. ԻՍ...