Սիզիփոսյան աշխատանք
Հին Հունաստանում ապրում էր Սիզիփոս անունով խարդախ ու խորամանկ մի մարդ։ Հունաստանում չկար մեկը ,որը կկարողանար չափվել Սիզիփոսի հետ իր հնարամտությամբ ։ Մի օր, երբ արդեն մահվան ժամանակն էր , եկավ մահվան աստվածը և երբ ուզում էր տանել նրան ,նա բռնեց մահվան
դժնադեմ աստծուն
և նրան նետեց զնդան ։ Եվ այդ օրվանից այլևս ոչ ոք չէր մահանում։ Զևսը շատ էր բարկացել, և նա որոշեց գնալ ու գտնել մահվան աստծուն ։Նա գտավ այդ աստծուն և մահը նրան տարավ ։ Բայց խորամանկ Սիզիփոսը իր կնոջը նախորոք հրամայել
էր, որ երբ նա մահանա իրեն չթաղեն և իր համար զոհեր չմատուցեն ։ Երբ նրան մահվան աստվածը տարավ մահվան թագավորություն նա համոզեց մահվան աստծուն, որ նա կգնա իր տուն կնոջը կհրամայի , որ իր համար զոհեր մատուցի և շուտ հետ կգա ։Նա հավատալով թույլ է տալիս , որ գնա ։Գնում է տուն խնջույք է կազմակերպում , և գլուխն է գովում, որ նա միակն է, ով կարողացել է խափել աստվածներին ։ Որոշ
ժամանակ անց աստվածները նորից տանում են նրան, բայց այս անգամ նրան բանտարկում են Հադեսի խավարչատին թագավորությունում և նրան մի պատիժ են տալիս։ Նա պետք է մեծ քարը բարձրացներ սարի գագաթը։ Երբ նա բարձրացնում էր քարը , ամեն անգամ երբ հասնում էր գագաթին, նորից քարը գլորվում և ընկնում էր իր ետևից փոշու ամպ բարձրացնելով։ Այստեղից էլ իհայտ է եկել Սիզիփոսյան աշխատանքը , որը նշանակում է անօգուտ աշխատանք:
Комментариев нет:
Отправить комментарий