вторник, 7 мая 2019 г.

Սիմբիոզի ձևերը


Կոոպերացիա` Կոոպերացիայի դասական օրինակ է մենակյաց խեցգետնի և կորալյան պոլիպների՝ ակտիաների համատեղ կեցությունը, երբ երկու տեսակներն էլ օգուտ են ստանում։ Խեցգետինը բնակվում է փափկամարմնի դատարկ խեցու մեջ և իր վրա տանում է ակտինիային։ Անշարժ պոլիպի համար դա ձեռնտու է, քանի որ, հատակով տեղաշարժվելով, խեցգետինը ընդարձակում է ակտինիայի որսի համար տարածությունը։ Որոշակի օգուտ է ստանում նաև խեցգետինը։ Նրան է հասնում ակտինիայի կողմից որսած սննդի որոշ մասը։ Նման փոխազդեցությունների դեպքում երկու տեսակն էլ օգուտ են ստանում, սակայն դրանց համատեղ գոյությունը յուրաքանչյուր տեսակի համար պարտադիր պայման չի։
Կոմենսալիզմ` Կոմենսալիզմի դեպքում երկու փոխազդող տեսակներից միայն մեկն է օգուտ ստանում։ Մյուս տեսակի համար կոմենսալի հետ փոխազդեցությունն անտարբեր է։ Շատ տեսակներ սնվում են այլ տեսակների սննդի մնացորդներով, կամ օգտագործում ուրիշների թաքստոցը, նրանց չվնասելով և ապրելով աննկատ։ Բույսերի շատ տեսակներ օգտագործում են այլ բույսերին որպես ապրելավայր։ Էպիֆիտ բույսերը՝ որոշ ջրիմուռներքարաքոսներմամուռներ, պտերներներ օգտագործում են ծառաբույսերին որպես հենարան, այլ ոչ թե որպես սննդանյութերի աղբյուր։ Հետևաբար նշված օրգանիզմները ստանում են օգուտ՝ չվնասելով ծառերը։
Ամենսիալիզմ՝ Մի տեսակը ճնշում է մյուսին, բայց ինքը չի կրում բացասական ազդեցություն։
Պրոկտոկոոպերացիա՝ տեսակները փոխադարձ օգուտ են ստանում, սակայն կարող են կենսագործել նաև առանց դրա։ Այդպիսի փոխհարաբերության վառ օրինակ են լուսասեր խոտաբույսերը, որոնք աճում են խոշոր ծառերի հովանու տակ։ Խոտաբույսերը տուժում են, քանի որ աճում են անբավարար լուսավորության պայմաններում, այն ժամանակ, երբ ծառին դա ոչ վնաս է բերում, ոչ օգուտ։
Փոխօգտակար փոխհարաբերություն՝ մուտուալիզմ սիմբիոտիկ փոխհարաբերությունների այն ձևն է, որոնց դեպքում երկու տեսակն էլ ստանում են օգուտ և որի ժամանակ երկու փոխազդող տեսակների համատեղ կյանքը դառնում է անհրաժեշտ պայման յուրաքանչյուր տեսակի համար, կոչվում է մուտուալիզմ։ Նման կապ գոյություն ունի ծաղկաբույսերի և փոշոտող միջատների միջև։ Կամ քարաքոսները, որոնք իրենցից ներկայացնևմ են սնկի և ջրիմուռի փոխօգտակար դաշինք։ Քարաքոսում սնկի հիֆերը, շրջահյուսելով ջրիմուռների թելերը և բջիջները, առաջացնում են հատուկ ներծծող հարմարանքներ։ Այդ ծծիչների շնորհիվ սունկը ջրիմուռից ստանում է օրգանական միացություններ, իսկ ջրիմուռը սնկի հիֆերից՝ ջուր և հանքային աղեր։ Շատ կենդանիներ իրենց բջիջներում կամ հյուսվածքներում պարունակում են ֆոտոսինթեզող օրգանիզմներ։ Այդպիսի ընդունակությամբ օժտված են ինֆուզորյաների, ռադիոլարիաների, աղեխորշավորների և փափկամարմինների բազմաթիվ տեսակներ։ կենդանի օրգանիզմներում բնակվող ջրիմուռները լավ պաշտպանված են և ստանում են իրենց գոյության համար անհրաժեշտ սննդանյութերը, միաժամանակ, դրանք ակտիվորեն մատակարարում են հետերոտրոֆ կենդանու օրգանիզմը ֆոտոսինթեզի արդյունքում ստացված օրգանական միացություններով։ Որդերի որոշ տեսակներ, մասնավորապես տուբելարիան, սնվում է բացառապես կանաչ ջրիմուռների հաշվին։
Ակվապոնիկա
Ակվապոնիկա, սիմբիոզային միջավայրում ավանդական ջրային տնտեսության (ակվակուլտուրա, ձկների, խխունջների, խեցգետնանմանների և այլ տեսակի ջրային կենդանիների բուծումն արհեստական ավազաններում) և հիդրոպոնիկայի (բույսերի աճեցումը ջրային եղանակով) համադրման պրակտիկա։ Տվյալ պարագայում բույսերի աճեցման համար հողի փոխարեն օգտագործվում է ջուրը, իսկ բուծվող ջրային կենդանիներից ստացված արտազատումներն անմիջապես օգտագործվում են որպես օրգանական պարարտանյութ։
Սովորական ձկնաբուծական տնտեսություններում, ձկների կամ բուծվող այլ կենդանիների արտազատումները կուտակվում են ջրի մեջ՝ ավելացնելով ջրի թունայնությունը։ ի հակադրումն դրա, ակվապոնիկ համակարգերում օգտագործված ջուրն անցնում է հիդրոպոնիկ համակարգին՝ այդ ընթացքում նիտրիֆիկացիոն մանրէների միջոցով ջրում առկա ազոտային միացությունները, մասնավորապես ամոնիակը (NH3) տրոհվում է նիտրիտների (NO2) և նիտրատների (NO3), որոնք էլ իրենց հերթին որպես սննդարար նյութեր յուրացվում են բույսերի կողմից։ Տվյալ գործողությունից հետո օգտագործված (ֆիլտրված) ջուրը ենթարկվում է վերաշրջանառության՝ վերադառնալով երկրորդային օգտագործման։
Հանդիսանալով ակվակուլտուրայի և հիդրոպոնիկայի հիբրիդային տեխնոլոգիան` ակվապոնիկ համակարգերը կարող են տարբերվել իրենց չափով, ջրի շրջանառության աստիճանով և աճեցվող բուսական տեսակներով։
Ակվապոնիկան մշակաբույսերի աճեցման էկոլոգիապես մաքուր, բնական և օրգանական մեթոդ է, որն իր մեջ է ներառում ձկնապահության և հիդրոպոնիկայի լավագույն հատկանիշները, չունի ջրի ֆիլտրման անհրաժեշտություն և բացառում է քիմիական ծագման պարարտանյութերի օգտագործումը։
Կարմիր անձրև Կերալայում
Կարմիր անձրև Կերալայում, անբնական մթնոլորտային երևույթ։
2001 թվականի հուլիսի 25-ից մինչև 2001 թվականի սեպտեմբերի 23-ը պարբերաբար և անհամաչափ տեղացել է Հարավային Հնդկաստանի Կերալա նահանգի տարածքում։ Սկզբում կասկածվում էր, որ անձրևը ներկվել է երկնաքարի պայթյունից առաջացած տեղումներից, սակայն Հնդկաստանի կառավարությունը հետազոտություն է կազմակերպում, ինչը հայտնում է, որ անձրևները ներկվել են տեղի ջրիմուռների սպորներից։ 2006 թվականին ԶԼՄ-ների այն հայտարարությունից հետո, որ գունային մասնիկները ոչ երկրային են, Կերալայի գունավոր անձրևների նկատմամբ միջազգային հետաքրքրությունը հանկարծակի աճում է։
Կենսաերկրացենոզ
Կենսաերկրացենոզը ( հունարեն՝ βίος - կյանք γη - երկիր + κοινός - ընդհանուր ), համակարգ է, որը ներառում է կենդանի օրգանիզմների ամբողջությունը և նրանց հետ սերտորեն կապված աբբիոտիկ գործոնների ընդհանրությունը որոշակի տարածքի սահմաններում, որոնք իրար մեջ կապված են նյութի և էներգիայի հոսքի շրջապտույտով։ Իրենից ներկայացնում է կայուն ինքնակարգավորվող էկոլոգիական համակարգ, որում օրգանական բաղադրիչները (կենդանիներ, բույսեր) անբաժանելիորեն կապված են ոչ օրգանականների հետ (ջուր, հող)։ Օրինակ լիճը, լեռնային դաշտը։ Կենսաերկրացենոզի մասին աշխատությունը մշակվել է Վլադիմիր Սուկաչովի կողմից 1940 թվականին։ Արտասահմանյան գրականության մեջ այն քիչ կիրառական է։ Ավելի վաղ այն լայն կիրառվել է գերմանական գիտական գրականության մեջ։
Մուտուալիզմ
Սիմբիոզի տեսակներից մեկը՝ մուտուալիզմը, երկու կամ ավելի կենսաբանական տեսակներին պատկանող օրգանիզմների փոխհարաբերություներից է, որի դեպքում օրգանիզմներից յուրաքանչյուրը շահում է մյուսի գործունեությունից։ Ներտեսակային նման փոխհարաբերությունները կոչվում են համագործակցություն (կո-օպերացիա)։ Մուուալիզմը կարելի է հակադրել ներտեսակային պայքարին և մակաբուծությանը։
Մուտուալիզմի հայտնի օրինակ է սմբակավոր կենդանիների և նրանց աղիներում բնակվող բակտերիաների փոխհարաբերությունը, երբ բակտերիաները հեշտացնում են սմբակավորների մարսողությունը՝ արտադրելով ցելյուլազ ֆերմենտը, իսկ սմբակավոր կենդանիները մատակարարում են բակտերիաներին սննդանյութերով։ Մուտուալիզմը կարևոր դեր է խաղում էկոլոգիայում։ Օրինակ՝ մուտուալիստիկ փոխհարաբերությունները կենսական են ցամաքային էկոհամակարգի գործունեության համար, քանի որ ցամաքային բույսերի ավելի քան 48%-ը կախված է միկորիզայից /մուտուալիզմի օրինակ/, երբ սնկերը բույսերին մատակարարում են անօրգանական միացություններ։
Մարդկանց մոտ նույնպես առկա են մուտուալիստական հարաբերություններ այլ տեսակների հետ, օրինակ՝ E-coli բակտերիայի հետ, որը բնակվում է աղիքային միջավայրում և նպաստում է սննդի արդյունավետ մարսմանը։
Կան հարաբերություններ մարդկանց, ընտանի կենդանիների և բույսերի միջև որոնք կրկին կարող են համարվել մուտուալիստական, օրինակ՝ եգիպտացորենի շատ տեսակներ չեն կարող վերարտադրվել առանց մարդու միջամտության, որովհետև տերևային ծածկը չի կարող ինքնուրույն բացվել և սերմերը չեն կարող տարածվել։ Գյուղատնտեսության մեջ որոշ բույսեր մուտուալիստական կապի մեջ են, ապահովելով իրար պաշտպանությամբ և/կամ սննդանյութերով։
Պարազիտոլոգիա
Պարազիտոլոգիա, մակաբուծաբանություն, կենսաբանական համալիր գիտություն, բազմակողմանիորեն ուսումնասիրում է մակաբուծության երևույթները։ Որպես գիտություն պարազիտոլոգիան զբաղվում է «մակաբույծ-տեր-միջավայր» շղթայի երեք օղակներով, բայց ուսումնասիրության հիմնական առարկան մակաբույծներն են։
Մակաբուծաբանությունը՝ պարազիտոլոգիան (հուն. parasitos - ձրիակեր, logos - գիտություն), կենսաբանության առանձին բաժին է, որն ուսումնասիրում է մակաբույծ օրգանիզմի կառուցվածքը և կենսագործունեությունը, զարգացման առանձնահատկությունները, նրանց փոխհարաբերություններտ տիրոջ օրգանիզմի ու միջավայրի գոյապայմանների միջև։ Պարազիտոլոգիան ունի բացառիկ մեծ գործնական նշանակություն՝ հասկանալու համար բազմաթիվ հիվանդությունների ծագման պատճառները, տարածվածությունը, վարակման ու կանխարգելման ուղիները։
Պարազիտոլոգիա առարկայի առանձնահատկություններից մեկն այն է, որ մակաբույծի (պարազիտի) տված վնասները հաճախ կախված են երկու գլխավոր գործոններից. դրանք են՝ տիրոջ օրգանիզմի ֆիզիոլոգիական վիճակը և միջավայրի պայմանները։
Ներկայումս առանձնացնում են պարազիտոլոգիայի հետևյալ բաժինները՝ ընդհանուր, բժշկական, անասնաբուժական և այլն։
Բժշկական տեսանկյունից կարևոր նշանակություն ունեն՝
1. Կենդանի օրգանիզմներ, որոնք կարող են լինել հիվանդությունների հարուցիչներ (վիրուսներ, բակտերիաներ, պարազիտ կենդանիներ)։
2. Օրգանիզմներ, որոնք համարվում են հիվանդությունների հարուցիչների փոխանցողներ (մոծակներ, ճանճեր, տզեր և այլն)։
3. Որոշ կենդանիներ (կրծողներ) կարող են դառնալ հիվանդությունների հարուցիչների մշտական կրողներ (ռեզերվուար)։
4. Մեծ թվով կենդանիներ մակաբույծների միջակա կամ վերջնական տերերն են, որոնցից մարդը կարող է վարակվել։
5. Կենդանի օրգանիզմներ, որոնք թունավոր են (թունավոր օձեր, հոդվածոտանիներ և այլն) և կարող են վտանգավոր լինել մարդու կյանքի համար։
6. Կենդանի օրգանիզմներ, որոնցից ստացվում են վիտամիններ, շիճուկներ, դեղամիջոցներ։Բժշկական պարազիտոլոգիան ուսումնասիրում է մարդու մակաբույծների ձևաբանությունը, դասակարգումը, զարգացման առանձնահատկությունները, նրանց կողմից առաջացրած հիվանդությունների ախտորոշման, կանխարգելման և բուժման խնդիրները։ Բժշկական պարազիտոլոգիան իր հերթին ունի երեք բաժին.
1. Բժշկական պրոտոզոոլոգիա. ուսումնասիրում է նախակենդանիների տիպին պատկանող այն պարազիտներին, որոնք մարդկանց մոտ առաջացնում են հիվանդություններ։
2. Բժշկական հելմինթոլոգիա. ուսումնասիրում է մարդու մոտ հանդիպող պարազիտ որդերին (հելմինթներին)։
3. Բժշկական էնթոմոլոգիա. ուսումնասիրում է հոդվածոտանիների տիպի այն ներկայացուցիչներին, որոնք մարդկանց հիվանդությունների հարուցիչներ են կամ փոխանցողներ։Բժշկական պարազիտոլոգիան սերտորեն առնչվում է ինչպես կլինիկական, այնպես էլ սանհիգենիկ և համաճարակաբանություն (էպիդեմիոլոգիա) առարկաների հետ։ Մակաբույծները կարող են տեղակայվել տարբեր օրգան-համակարգերում և հյուսվածքներում։ Այդ պատճառով երբեմն հարկ է լինում վիրաբուժական միջամտություններ կատարել՝ հեռացնել էխինոկոկը, ալվեոկոկը թոքերից ու լյարդից, խոզի երիզորդի և էխինոկոկի բուշտը ուղեղից, աչքի որոշ որդերը աչքի կոնյուկտիվից և այլն։
Մակաբուծային հիվանդություններն ավելի հաճախ են հանդիպում մանկական հասակում, որն, ըստ երևույթին, պայմանավորված է անընկալունակության անբավարար ձևավորման հետ։ Որոշ մակաբույծների առկայությունից երբեմն առաջանում են ծանր ֆիզիկական ու հոգեկան խանգարումներ։ Ուստի բժիշկը հիվանդի զննման ժամանակ մշտապես պետք է իր ուշադրությունը սևեռի նաև հնարավոր մակաբույծների առկայության վրա։
Մակաբուծային հիվանդություններ հանդիպում են ամենուրեք մեր մոլորակի գրեթե բոլոր տարածքներում (ասկարիդոզ, լյամբլիոզ)։
Սակայն առանձին մակաբուծային հիվանդություններ հանդիպում են որոշակի տարածքներում օջախային ձևով (օպիստորխոզ, դիֆիլոբոթրիոզ, ֆիլատրոզ)։ Կախված սոցիալական գործոններից՝ այդ վայրերում վարակվածությունը կարող է հասնել 70-90%: Մեծ թվով մակաբուծային հիվանդություններ կայուն իմունիտետ չեն առաջացնում, ուստի կրկնակի վարակման հնարավորությունը չի բացառվում։
Պոպուլյացիա
Պոպուլյացիան տեսակի գոյության տարատեսակ ձևն է։ Պոպուլյացիան, (լատ.՝ populus-բնակչություն), դա նույն բնակեցման տարածք զբաղեցնող և միմյանց հետ փոխկապակցված միևնույն գենոֆոնդ ունեցող տեսակների համախումբն է։ Պոպուլյացիայի տեսակները միմյանցից տարբերվում են ըստ վիտալիտետի (կյանքի ուժ)։
Պոպուլյացիա հասկացության սահմանին երկու մոտեցում կա՝ գենետիկական և էկոլոգիական։
Գենետիակական մոտեցման դեպքում հասկանում են միևնույն գենոֆոնդ ունեցող տեսակների համախումբ, որոնք կարող են բազմանալ և փոխանակվել գեներով։ Այդպիսի պոպուլյացաները կոչվում են Մենդելևյան։
Իսկ ըստ Ա.Մ. Գիլյարովի, պոպուլյացիան դա վերարատադրմանը ընդունակ օրգանիզմների համախումբ է, շատ թե քիչ տարածության և ժամանակի մեջ առանձնացված մեկ այլ նմանատիպ տեսակներից։ Նման տարանջատումը էկոլոգիայի տեսանկյունից տրվում է այն պատճառով, որ բարդ է որոշել արդյոք միևնույն տարածք զբաղեցնող տեսակները օժտված են նույն գենետիակական կոդով, թե ոչ։
Հաճախ պոպուլյացիաների տարածման աշխարհագրությունը չափազանց մեծ է լինում, սակայն էկոլոգները ուսումնասիրության համար ընտրում են որևէ պոպուլյացիայի կոնկրետ տեսակ և ուսումնասիրում որոշակի տարածքում։ Օրինակ՝ գայլերը և աղվեսները տարածված են գրեթե բոլոր կլիմայական գոտիներում՝ ընդհուպ մինչև ծայր հյուսիսը և բևեռային շրջանները։
Այս և այդ բիոտիպին բնորոշ հյուսիսային եղջերուները, սպիտակ արջերը կոչվում են էկոտիպեր մերձբևեռային բիոտոպերի համար։ Նույն գայլը չի կարող էկոտիպ համարվել Կենտրոնական Հնդկաստանում, իսկ եղնիկների որևէ տիպի պոպուլյացիա՝ Հայաստանում։
Էկոտիպը՝ դա գենետիական առանձին տեսակի հարմարվողականությունն է միջավայրին։ Պոպուլյացիայի գոյատևման համար անհրաժեշտ է պայմանների համախումբ, որը կոչվում է էկոլոգիական խորշ։
Տարբեր տեսակների պոպուլյացիայի թվաքանակը տարբեր է, բայց այն չի կարող լինել որոշ կրիտիկական թվաքանակից ցածր։ Կրիտիկական է կոչվում թվաքանակի այն մակարդակը, որից ներքև սերտ ազգակցական խաչասերման հավաքականությունը խիստ աճում է, ինչը բերում է տեսակի գենետիկական բազմության նվազմանը, որը հաջորդ սերունդների մոտ առաջացնում է հարմարվողականության և պտղաբերության նվազում, բնածին խաթարումների և մահացության ավելացումների։ Արդյունքում տեսակը քանակապես նվազում է և մի քանի սերունդ հետո այն կորչում է։
Պոպուլյացիայի օրինակներն են՝ մարդկանց մոտ՝ ազգությունները, ռասաները, կենդանիների մոտ՝ ցեղատեսակները։
Համակեցությունը տարբեր գենետիական ծագում ունեցող պոպուլյացիաների համատեղ կեցությունն է նույն աշխարհագրական տարածքում՝ էկոտոպում, որտեղ բոլոր բաղադրիչները գտնվում են տարրերի փոխհարաբերության ֆունկցիոնալ ներդաշնակության և համակարգի ինքնավերականգնման և ինքնազարգացման անհատական գործընթացում։
Վիրուսներ
Վիրուս (լատ.՝ virus՝ թույն), ոչ բջջային կառուցվածք ունեցող հարուցիչ, որը բազմանում է միայն կենդանի բջիջների ներսում։ Վիրուսները վարակում են կյանքի բոլոր բջջային ձևերը՝ կենդանիներից ու բույսերից մինչև բակտերիաներ և արքեաներ։
Վիրուսներն առաջին անգամ նկարագրվել են 1892 թվականին Դմիտրի Իվանովսկու կողմից որպես՝ ծխախոտի բույսերը վարակող ոչ բջջային ախտածիններ։ Ծխախոտի խճանկարի վիրուսը հայտնաբերել է Մարտին Բեյերինկը 1898 թվականին։ Այդ ժամանակից ի վեր հայտնաբերվել և մանրամասն նկարագրվել են շուրջ 5000 տեսակի տարբեր վիրուսներ, չնայած այն բանին, որ հայտնի են վիրուսների միլիոնավոր ձևեր։ Վիրուսներ հայտնաբերվել են գրեթե բոլոր էկոհամակարգերում և կենսաձևերից ամենաբազմաքանակն են։ Վիրուսների մասին գիտությունը վիրուսաբանությունն է, որը մանրէաբանության (միկրոբիոլոգիա) ենթաճյուղերից է։
Վիրուսները բաղկացած են երկու կամ երեք մասերից (վիրիոններից)։
բոլոր վիրուսներն ունեն գենետիկական նյութ՝ ԴՆԹ կամ ՌՆԹ։ Սրանք երկար մոլեկուլներ են, որոնք կրում են գենետիկական տեղեկատվությունը,
բոլոր վիրուսներն ունեն սպիտակուցե կապսիդ, որը պաշտպանում է գեները,
որոշ վիրուսներ ունեն նաև լիպիդային պատյան, որը շրջապատում է կապսիդը բջջից դուրս գտնվելու ժամանակՎիրուսների ձևերը տարբեր են՝ հասարակ պարուրաձևից և իկոսաեդրից (քսանանիստից) մինչև ավելի բարդ կառույցներ։ Վիրուսի միջին մեծությունը կազմում է բակտերիայի մեծության մոտ 1/100-րդը։ Վիրուսների մեծ մասը շատ փոքր են լուսային մանրադիտակով հայտնաբերվելու համար։
Վիրուսների էվոլյուցիոն ծագումն ամբողջությամբ պարզ չէ։ Հնարավոր է՝ նրանց մի մասը ծագել է բակտերիաներից։ Էվոլյուցիայում վիրուսները խաղում են կարևոր դեր գեների հորիզոնական տեղափոխման մեջ՝ սրանով նպաստելով գենետիկական բազմազանությանը։ Որոշ գիտնականներ վիրուսները համարում են կենդանի ձևեր, քանի որ վերջիններս կրում են գենետիկական նյութ, վերարտադրվում են և բնական ընտրությամբ ենթարկվում էվոլյուցիայի։ Այնուամենայնիվ, վիրուսների մոտ բացակայում են կենդանի օրգանիզմներին բնորոշ որոշ կարևոր հատկանիշներ (ինչպիսին օրինակ բջջային կազմությունն է), որի պատճառով վիրուսներին անվանում են «կյանքի ոչ բջջային ձևեր»։
Վիրուսները տարածվում են բազմաթիվ ճանապարհներով. բույսերի վիրուսները փոխանցվում են բույսից բույս բուսահյութով սնվող միջատների միջոցով (օրինակ՝ լվիճներ), կենդանական վիրուսները փոխանցվում են արնախում միջատների միջոցով։ Այս եղանակով հիվանդությունը փոխանցող օրգանիզմներն անվանվում են վեկտորներ (փոխանցողներ)։ Գրիպի վիրուսները տարածվում են օդակաթիլային եղանակով՝ հազի և փռշտոցի միջոցով։ Ռոտավիրուսները փոխանցվում են երեխաների հետ անմիջական շփման հետևանքով։ ՄԻԱՎ-ը սեռական ճանապարհով և վարակված արյան ներարկմամբ փոխանցվող վիրուսներից է։ Վիրուսի կողմից վարակվող բջիջներն անվանվում են թիրախներ։
Վիրուսային վարակը կենդանիների մոտ առաջացնում է իմունային պատասխան, որը սովորաբար ոչնչացնում է վարակող վիրուսին։ Իմունային պատասխան կարող է առաջանալ նաև պատվաստանյութի նկատմամբ, որով հնարավոր է դառնում առաջացնել արհեստական ձեռքբերովի իմունիտետ տվյալ վիրուսային հարուցչի դեմ։ Սակայն շատ վիրուսներ (ՁԻԱՀ-ի և վիրուսային հեպատիտի), կարողանում են խուսափել իմունային պատասխանից՝ առաջացնելով քրոնիկական վարակներ։ Հակաբիոտիկները ոչ մի ազդեցություն չեն ունենում վիրուսների վրա։ Մշակվել և ստեղծվել են որոշ հակավիրուսային դեղամիջոցներ։
Քարաքոսեր
Քարաքոսեր (լատ.՝ Lichenes; laɪkəns, նաև lɪtʃəns)), բարդ օրգանիզմներ են՝ կազմված սնկից (միկոբիոնտ) և ֆոտոսինթեզող օրգանիզմից (ֆոտոբիոնտ), որոնք աճում են միասին։ Նրանց միջև գոյություն ունեն սիմբիոտիկ հարաբերություններ։ Ֆոտոբիոնտը սովորաբար կանաչ ջրիմուռ է (հիմնականում Trebouxia ցեղը) կամ ցիանոբակտերիա (հիմնականում Nostoc ցեղը)։ Քարաքոսերի մորֆոլոգիան, ֆիզիոլոգիան և կենսաքիմիան բավականին տարբերվում են առանձին վերցրած բաղադրիչների նույն հատկություններից։ Քարաքոսերի կարելի է հանդիպել երկրագնդի մի շարք էքստրեմալ միջավայրերում ՝ արկտիկական տունդրաներում, չոր անապատներում, ժայռոտ ծովափերում։ Նրանք հաճախ աճում են նաև խոնավ անտառներում՝ ապրելով ծառերի ճյուղերի և բների վրա (որպես էպիֆիտներ), մերկ ժայռերի վրա, պատերի, խաչքարերի վրա, ինչպես նաև հողի մակերեսին։ Քարաքոսերը լայնորեն տարածված են և հավանաբար երկարակյաց են։ Բայց և այնպես շատ քարաքոսեր խոցելի են միջավայրի պայմանների փոփոխությունների նկատմամբ, ուստի հարմար գործիք են գիտնականների համար օդի աղտոտվածությունը, օզոնային շերտի քայքայումը և մետաղներով աղտոտումը գնահատելու համար։ Քարաքոսերը օգտագործվել են նաև ներկերի և օծանելիքների ստացման համար, ինչպես նաև՝ ավանդական բժշկության մեջ։

Комментариев нет:

Отправить комментарий

Մեծերը Թումանյանի մասին

 Մեծերը Թումանյանի մասին Թումանյնի ընդմիշտ   : ...Նա եղավ մեզ համար այն, ինչ որ եղավ Պուշկինը ռուսների համար, Միցկևիչը` լեհերի համար: ԱՎ. ԻՍ...