Կենսոլորտ
Կենսոլորտը երկրի թաղանթը, որը բնակեցված է կենդանի օրգանիզմներով և գտնվում է նրանց ազդեցության տակ: Կենսոլորտը Երկիր մոլորակի երկրաբանական ոլորտի մի մասն է, որը բնակեցված է կամ բնակեցված է եղել կենդանի օրգանիզմներով: 19-րդ դարի սկզբում Ժան-Բատիստ Լամարկը կենսաբանության մեջ ներառել է «կենսոլորտ հասկացությունը, իսկ երկրաբանության մեջ առաջարկել է ավստրիացի երկրաբան Էդուարդ Զյուսը՝ 1875թ-ին: Կենսոլորտ՝ տիեզերական մարմնի վրա կյանքի տարածման ոլորտ:
Կենսոլորտի սահմաններ
-Կենսոլորտի վերին սահմանը մթնոլորտում՝ 15-20կմ է: Այն որոշվում է օզոնային շերտով: -Կենսոլորտի ներքին շերտում՝ քարոլորտում3.5-7.5կմ է: Այն որոշվում է ջրի գոլորշիացման ջերմաստիճանով և սպիտակուցների դենատուրացիայի ջերմաստիճանով:
Կենսոլորտի ստորին շերտը ջրոլորտում՝10-15 կմ։ Այն որոշվում է Համաշխարհային օվկիանոսի հատակով, ներառյալ հատակային կուտակումները:
Կենսոլորտի բաղադրություն
Կենդանի նյութ — կենդանի օրգանիզմների, մարմինների ողջ համալրումը, որ բնակեցնում են Երկիրը, ֆիզիկա-քիմիական առումով միացյալ է, անկախ իրենց սիստեմատիկ պատկանելիության: Կենդանի նյութը շատ անհավասարաչափ է տարածված կենսոլորտում:
Կենսածին նյութ -այս նյութը արտադրվում և վերամշակվում է կենդանի նյութով։ Կենդանի նյութի այս երկրաբանական դերը կարելի է պատկերացնել ըստ ածխի, նավթի, կարբոնատային տեսակների հանքատեղերի:
Հանքային, անկենդան նյութեր- առանց կենդանի օրգանիզմների մասնակցության ստեղծված արտադրանքներ:
Կենսահանքային նյութ-ստեղծվում է միաժամանակ կենդանի օրգանիզմների և քարացման ընթացքում ներկայացնելով մեկի և մյուսի դինամիկ հավասարակշիռ համակարգեր: Դրանցից են՝հողը, տիղմը, քամահարման կեղևը և այլն:
Կյանքի գոյացում-կյանքը երկրում գոյացել է արքեյան դարաշրջանում 3500 միլիարդ տարի առաջ: Երկրի տարիքը, որպես արեգակնային համակարգի ինքնուրույն մոլորակ գնահատվում է 4.5 միլիարդ տարի:
Կենսոլորտի ապագան-ժամանակի ընթացքում կենսոլորտը ավելի անկայուն է դառնում: Մարդկության համար գոյություն ունի մի քանի ողբերգական վաղաժամ փոփոխություն, որից մի քանիսը կապված են մարդկության գործունեության հետ:
Комментариев нет:
Отправить комментарий