воскресенье, 12 мая 2019 г.

Կոնֆուցիոս «Զրույցներ և ասույթներ»



Կոնֆուցիոս «Զրույցներ և ասույթներ»

Կոնֆուցիոսն ասում է.

Երտասարդները պետք է տանը հարգեն ծնողներին, իսկ դրսում՝ տարեցներին, իրենց գործին մոտենան լրջորեն և ազնվորեն, անսահմանորեն սիրեն ժողովրդին և շփվեն մարդասեր մարդկանց հետ: Եթե այս ամենն իրագործելուց հետո դեռ կկարողանան այլ բանով զբաղվել, այդ ժամանակ կարող են նաև գրքեր կարդալ:

Վեհ բաների մասին կարելի է խոսել նրանց հետ, ովքեր միջինից բարձր են, ովքեր ցածր են միջինից, չի կարելի խոսել վեհ բաներից :

Եթե մարդն իրեն արժանապատիվ չի պահում, նա չի կարող հեղինակություն ունենալ: Եվ եթե նույնիսկ նա սովորում է, նրա գիտելիքները պիտանի չեն: Ձգտիր լինել նվիրված և անկեղծ, մի ունեցիր այնպիսի ընկերներ, ովքեր զիջում են քեզ իրենց բարոյական արժեքներով, եթե սխալվել ես, մի վախեցիր ուղղել:

Եթե Մարդը չափավոր է ուտելիքի հարցում, չի ձգտում բնակարանային հարմարավետության, զուսպ է խոսքում, ուշիմ է իր գործում, կատարելագործվելու  համար շփվում է այնպիսի մարդկանց հետ, ովքեր կրողն են ազնիվ սկզբունքների, նրա մասին կարելի է ասել, որ նա սիրում է սովորել:

Մի անհանգստացիր, որ մարդիկ քեզ չեն ճանաչում, անհանգստացիր, որ դու մարդկանց չես ճանաչում:

Տասնհինգ տարեկանում ես մտածում էի միայն  ուսման մասին, երեսուն տարեկանում ես ձեռք բերեցի ինքնուրույնություն, քառասուն տարեկանում ես ազատվեցի կասկածներից, հիսուն տարեկանում ես ընկալեցի երկնայինի կամքը, վաթսուն տարեկանում ես սովորեցի տարբերել ճշմարիտը ոչ ճշմարտից, յոթանասուն տարեկանում ես սկսեցի հետևել սրտիս ցանկություններին և չխախտեցի ծիսակարգը:

Ես ամբողջ օրը զրուցեցի Խուէի  հետ, և նա հիմարի պես ոչնչով ինձ չհակաճառեց: Երբ նա գնաց, ես մտածում էի նրա մասին և եկա այն եզրակացության, որ նա ամենևին էլ հիմար չէ:

Յու, ես քեզ կսովորեցնեմ ճիշտ հարաբերվել գիտելիքի հետ: Եթե ինչ-որ բան գիտես, համարիր, որ գիտես, եթե ինչ-որ բան չգիտես, համարիր, որ չգիտես: Սա է գիտելիքի հետ հարաբերման ճիշտ կերպը:

Հնում զգույշ էին խոսում, որովհետև վախենում էին, որ չեն կարողանա կատարել ասածը:

Իսկական Մարդը օգնում է մարդկանց գեղեցիկ գործեր անել և չի մղում նրան վատ գործել անելուն: Վատ մարդը անում է ճիշտ հակառակը:

Իսկական մարդիկ հաշտ են ապրում մյուս մարդկանց հետ, բայց չեն քայլում նրանց ետևից, իսկ Փոքր մարդիկ հետևում են մյուսներին, բայց նրանց հետ հաշտ չեն ապրում:

Հնում սովորում էին, որպեսզի կատարյալ լինեն, հիմա սովորում են, որպեսզի հայտնի դառնան:

Բարձրագոչ խոսքերը վնասում են բարոյականությանը: Եթե ցանկություն չունես փոքր գործերով զբաղվելու, դա կվնասի մեծ գաղափարներին:

Մարդը ինքը կարող է  ճանապարհը Մեծ դարձնել, բայց ճանապարհը չի կարող մարդուն Մեծ դարձնել:

Իսկական Մարդու մասին չի կարելի մանրուքներով դատել, նրան կարելի է վստահել մեծ գործեր, իսկ մարդուկին չի կարելի վստահել մեծ գործեր, բայց նրա մասին կարելի է դատողություններ անել հիմնվելով մանրուքների վրա:

Դաստիարակության գործում չի կարելի տարբերություն դնել մարդկանց մեջ:

Դժվար է ամբողջ օրը միայն ուտել և ոչ մի բանի մասին չմտածել: Չէ՞ որ կան մոլի խաղերով և շախմատով զբաղվող մարդիկ: Եվ արդյո՞ք այդպիսի մարդկանց իմաստուն կհամարես:
Կարդացե՛ք ստեղծագործությունը և կատարե՛ք ա  և բ  առաջադրանքները.


      ա) Մեկնաբանե՛ք հետևյալ մտքերը.

Հնում սովորում էին, որպեսզի կատարյալ լինեն, հիմա սովորում են, որպեսզի հայտնի դառնան:
Այդքան էլ համամիտ չեմ այս մտքի հետ, քանի որ մեր ժամանակներում շատ խելացի մարդիկ անտեսվում են ֆինանս չունենալու պատճառով։Նրանց խելքը,խելացիությունը մնում է միայն նրանց,այն ինչ նրանք կարող էին շատ օգուտ տալ մարդկանց։


Իսկական մարդիկ հաշտ են ապրում մյուս մարդկանց հետ, բայց չեն քայլում նրանց ետևից, իսկ Փոքր մարդիկ հետևում են մյուսներին, բայց նրանց հետ հաշտ չեն ապրում:

Իսկական մարդիկ ունեն իրենց տեսակետը և չեն շարժվում այլոց խելքով, նրանք բոլորի հետ էլ համերաշխ են,սակայն ունեն իրենց կարծիքը,տեսակետը։Իսկ Փոքր մարդիկ, նրանք են ովքեր իրենց կարծիքը չունեն և շարժվում են ուրիշի ասածով, սակայն հոգու խորքում համամիտ չեն դրա հետ։

Ես ամբողջ օրը զրուցեցի Խուէի  հետ, և նա հիմարի պես ոչնչով ինձ չհակաճառեց: Երբ նա գնաց, ես մտածում էի նրա մասին և եկա այն եզրակացության, որ նա ամենևին էլ հիմար չէ:

Նա կարծում էր թե Խուէն հիմար է և չունի իր կարծիքը,սակայն նա կարողացավ առանց ընդհատելու լսել դիմացինին,խելացիներն են կարողանում լուռ լսել։Խուէն գուցե չեր խոսում,քանի որ մտածում էր թե իր մտքերին բոլորը չէ որ արժանի են,կամ գուցե նա էլ էր նույն կերպ մտածում։

Մի անհանգստացիր, որ մարդիկ քեզ չեն ճանաչում, անհանգստացիր, որ դու մարդկանց չես ճանաչում:

Ընդհանրապես բարդ է մարդկանց ճանաչելը։Նրանց հետ շփվելն էլ է բարդ,քանի որ դու չգիտես նրամք քեզ հետ անկեղծ են ինչպես դու,թե կեղծավորություն են անում։Իմ կարծիքով լավ է,որ մարդիկ քեզ չեն ճանաչում,քանի որ եթե ճանաչեին դա կնշանակեր,որ դու հասանելի ես բոլորի համար։

բ) Ձեր ընտրությամբ մեկնաբանե՛ք երկու միտք:

Մի անհանգստացիր, որ մարդիկ քեզ չեն ճանաչում, անհանգստացիր, որ դու մարդկանց չես ճանաչում:

Մարդկանց դժվար է ճանաչելը։Մեր օրերում շատ մարդիկ դիմակներով են մեր կյանք մտնում,շփվում ես լավ,բարի մարդու հետ, բայց ժամանակ անց պարզում ես,որ այդ լավ և բարի մարդու դեմքին դիմակ կար , նա իրականում չար և նախանձ մարդ է,որը ցանկանում է քեզ նեղացնել,ցավեցնել։Կամ շփվում է քեզ հետ,որովհետև շահ ունի քեզանից։Ավելի լավ է քեզ չճանաչեն,քան ճանաչելով լավ հատկություններիցդ օգտվեն։

Комментариев нет:

Отправить комментарий

Մեծերը Թումանյանի մասին

 Մեծերը Թումանյանի մասին Թումանյնի ընդմիշտ   : ...Նա եղավ մեզ համար այն, ինչ որ եղավ Պուշկինը ռուսների համար, Միցկևիչը` լեհերի համար: ԱՎ. ԻՍ...