понедельник, 9 апреля 2018 г.

Պատմություն


Մեծ Հայքի 15 նահանգներ

Մեծ Հայքը բաղկացած էր 15 նահանգներից, նրանք բոլորը միասին ունեին 191 գավառ:
1.
Տայք որը գտնվում էր Ճորոխ գետի միջին հոսանքի շրջանում։
2.
Բարձր Հայք կամ Կարինը գտնվում էր Արևմտյան Եփրատի վերին ու միջին հոսանքների ավազանում և Ճորոխի վերնագավառում։
3.
Ծոփք կամ Չորրորդ Հայքը գտնվում էր Արածանիի ստորին և Արևմտյան Տիգրիսի վերին հոսանքի շրջանում։
4.
Աղձնիքը գտնվում էր հայկական Տավրոսի և Արևմտյան Տիգրիսի միջև։
5.
Կորճեք գտնվում էր Արևելյան Տիգրիսի հարավում։
6.
Մոկքը գտնվում էր Արևելյան Տիգրիսի աջ կողմում։
7.
Պարսկահայքը գտնվում էր Ուրմիա լճի հյուսիս-արևմտյան և արևմտյան կողմում։
8.
Փայտակարանը գտնվում էր Կուր և Արաքս գետերի միջև` այժմյան Լեռնային Ղարաբաղն ու Միլլիի տափաստանը միասին վերցրած։
9.
Ուտի կամ Ուտիքը գտնվում էր Սևանա ու Արեգունի լեռների և Կուրի միջև։
10.
Սյունիքի տարածքը եղել է 15237 քառ.մ և ուներ 12 գավառ։
11.
Գուգարքը գտնվում էր Աղստևից մինչև Ճորոխի ավազանը։
12.
Տուրուբերան կամ Տարոնի երկիրը գտնվում էր Արածանիի միջին հոսանքի շրջանում և Արաքսի ծայր վերնագավառում։
13.
Վասպուրականը գտնվում էր Վանա և Ուրմիա լճերի և Արաքսի ու Հայկական Տավրոսի արևելյան հատվածի միջև։
14.
Այրարատը իր մեջ ընդգրկում էր Արաքսի միջին հոսանքի ավազանը և Արածանիի վերնագավառը։
15.
Արցախի տարածքն էր 11528 քառ.մ և ուներ 12 գավառ։


Հայ ժողովրդի պատմության մեջ առանձնապես կարևոր դեր են խաղացել Բարձր Հայքը, Չորրորդ Հայքը, Տուրուբերանը, Վասպուրականը, Սյունիքը, Գուգարքը և, հատկապես Այրարատը:
Վասպուրականը Մեծ Հայքի ամենաբազմագավառ <<աշխարհն >> էր, նրա գավառների թիվը հասնում էր մինչև 37-ի:
Մեծ Հայքի ամենահայտնի <<աշխարհ>>-ը Այրարատն էր, հայ պետականության, կուլտուրական ու տնտեսական կյանքի ամենանշանավոր կենտրոնը: Հայկական պետականության մայրաքաղաքների մեծագույն մասը գտնվում էր Այրարատում:
Ներկայումս հայ ժողովուրդն իր պետականությունը պահպանել է Մեծ Հայքի հյուսիս արևելյան 1/10 մասում՝ հանձինս ՀՀ և Լեռնային Ղարաբաղի հանրապետության, որոնք ընդգրկում են Այրարատ, Սյունիք, Գուգարք, Ուտիք և Արցախ նահանգների առանձին հատվածները:
Էրեբունի Բերդ քաղաքի հիմնադրման մասին
Էրեբունի ուրարտական քաղաքը հիմնադրվել է մ.թ.ա. 782թ.-ին, ուրարտական թագավոր Արգիշտի Ա-ի օրոք:
Այն գտնվում է այժմյան Երևանի հարավ-աևելյան մասի Նոր Արեշ և Վարդաշեն թաղամասերի միջև վեր խոյացող Արին-բերդ բլուրի շուրջը, որի գագաթին պահպանվել են միջնաբերդի մնացորդները։ Պահպանվել է Արգիշտի Ա-ի սեպագիր արձանագրությունը քաղաքի հիմնադրման մասին։ Նա Խաթե և Ծուպանի երկրներից Էրեբունի է վերաբնակեցրել 6600 գերի զինվոր։ Էրեբունին ուրարտական խոշոր ռազմա-ստրատեգիական հենակետ էր և իր հզոր զինվորական կայազորով կոչված էր ամրապնդելու երկրի դիրքերը։ Վանի շրջանից հետո, ուրարտական պետության երկրորդ խոշոր տնտեսական, քաղաքական ու մշակութային կենտրոնն էր։ Էրեբունիի հիմնադրման ժամանակ Ուրարտուն, որպես պետություն, հասել էր տնտեսական, քաղաքական և ռազմական հզորության և գերիշխում էր Առաջավոր Ասիայում։
Էրեբունին և ուրարտական քաղաքների մեծ մասը, ունեին միևնույն կառուցվածքը։ Որպես կանոն նրանք տարածվում էին բարձրադիր, անառիկ բլուրների շուրջը, որոնց գագաթին վեր էր խոյանում հզոր միջնաբերդը։ Էրեբունիի եռանկյունաձև հատակագծով միջնաբերդը կառուցվել է Արին-բերդ բլուրի գագաթին, ունեցել է հարմար ստրատեգիական դիրք և պաշտպանվել է հզոր բերդապարիսպներով։ Բերդապարիսպների, ինչպես և միջնաբերդի մյուս կառույցներում կիրառված է բազալտ, տուֆ, փայտ և հում աղյուս։ Ժամանակին 10-12մ բարձրությամբ պատեր են եղել, այժմ պահպանվել են 5-6մ, լիակատար ուրվագծվել է միջնաբերդի ընդհանուր հատակազիծը, վերականգնվել է նրա ծավալատարածական առանձին հատվածները, կառույցների նախնական ձևերը և որմնանկարները։ Միջնաբերդն ունեցել է երեք հիմնական մասեր՝ պալատական, պաշտամունքային և տնտեսական։ Էրեբունիի Արարատին և Արագածին նայող կողմերը միջնաբերդի պաշտոնական, հանդիսավոր մասն են։ Այստեղ էին տեղավորված ընդարձակ պալատը, Խալդի աստծո մեծ տաճարը, մոնումենտալ կառույցները։ Միջնաբերդի կառույցներից ամենամեծը պալատն էր, որի շքամուտքի արձանագրությունն ասում է. «Խալդիի մեծությամբ Արգիշտին, Մենուայի որդին այս հոյակապ պալատը կառուցեց»։ Պալատն ուներ մի շարք խոշոր դահլիճներ, երկու բակ, իսկ թևերից մեկում գտնվում էր պալատական տաճարը «Սուսի» անվամբ։ Պալատի ամենամեծ դահլիճը 12,0մ×30,0մ, այն նախատեսված էր, ընդունելությունների և հանդիսավոր արարողությունների համար։ Էրեբունիի պալատի արգիշտյան մասը ամբողջովին ծածկված էր եղել հոյակապ որմնանկարներով, որը եղել է ուրարտական արվեստի նշանավոր ստեղծագործություններից։
Մ.թ.ա. VIդ. Ուրարտուն, Մարաստանի հարվածների տակ։ Էրեբունին այդ շրջանում, ինչպես և նվաճված մյուս երկրների մի շարք քաղաքներ դարձան աքեմենյան Իրանի սատրապության կենտրոններից մեկը։ Այս է պատճառը, որ Էրեբունիում հայտնաբերվել են Աքեմենյանների շինարարական գործունեության հետքեր։ Այսպիսով Էրեբունին Հին Արևելքի այն եզակի քաղաքներից է, որտեղ հանդիպելով հանգուցվում են երկու հինավուրց մշակույթներ՝ ուրարտական և աքեմենյան-իրանական։ Մյուս կողմից Էրեբունիի կառույցները հայկական դասական ճարտարապետության կարևոր ու հիմնական ելակետ են հանդիսացել։ էրեբունիի հնագիտական հետազոտությունները պարզորոշ ցույց տվեցին, որ նրանում կյանքը շարունակվել է նաև հետագա դարերում, մինչև ժամանկակից Երևանը։
Քաղաքի բուն պատմությունը սկսվում է Էրեբունի նշանավոր ամրոցի հիմնադրմամբ:Արին- բերդ բլրի ստորոտում 1879 թվականին հայտանաբերված Արգիշտի Ա-ի սեպագիր արձանագրությունը շարժեց գիտնականներ հետաքրքրությունը:Բլրի հնագիտական ուսումնասիրության ժամանակ հայտնաբերվեց Էրեբունու հիմնադրման մասին Արգիշտի Ա-ի Ք.ա782-թ սեպագիրը` <<Խալդ աստծու մեծությամբ Արգիշտին`մենուայի որդին,այս անառիկ ամրոցը կառուցեց և անվանեց Էրեբունի քաղաք ` ի հզորություն Բիայնայի և ի սարսափ թշնամիների:Արգիշտին ասում էհողն ամայի էր,այստեղ ես մեծ գործեր կատարեցի>>:Արինբերդյան գտածոն վերջնականապես լուծեց Երևանի անվան ծագման մասին հարցը.Երևանի անունը ծագել է Էրեբունիից:
Այսօրվա միլիոնանոց քաղաքը ժամանակին Թամանյանը նախագծել էր ընդամենը 150 հազարանոց մի քաղաք,որը անհավատալի էր թվում: Այժմ մեր քաղաքը ծաղկել ու գեղեցկացել է: Երևանյան այս լուսաճառագ օրվա մեջ,քաղաքին նայելիս,ուզում ես կրկնել Մեսրո Թաղիադյանի շուրջ150 տարի առաջ մարգարեաբար ասած խոսքերը.<<Այս բարձունքից երևում է երկրի վրա ծնված բոլոր քաղաքներից անդրանիկն ու միշտ երևելին` Երևանը>>:
Ասում են նաև երբ Նոյան տապանը հանգրվանել էր Արարատ լեռան գագաթին, Նոյը դուրս նայելով և ցամաք տեսնելով բացականչել է <<Երևաց, երևաց>> այստեղից էլ փոփոխություն անելով դարձել է Երևան։


Երվանդունիների արքայացանկ

1.Սկայորդի ք.ա. 7-րդ դար առաջին կես
2.Պարույր նահապետ ք.ա. 612թ
3.Երվանդ առաջին սակավակյաց ք.ա. 580-570ական
4.Տիգրան առաջին Երվանդյան ք.ա. 570-535թ
5.Վահագն Երվանդյան ք.ա. 535-515թ
6.Հիդարնես առաջին ք.ա. 6րդ դար
7.Հիդարնես երկրորդ ք.ա. 5րդ դարի սկիզբ
8.Հիդարնես երրորդ ք.ա. 5րդ դարի կես
9.Արտաշիր ք.ա. 5րդ դարի երկրորդ կես
10.Երվանդ երկրորդ ք.ա. 404-360թ
11.Երվանդ երրորդ ք.ա. 330-300թ
12.Երվանդ չորորդ վերջին ք.ա. 220-201թ



Հայկական գաղթօջախները և համայնքները


Նիդերլանդներում հայերը հաստատվել են դեռ 14-րդ դարից սկսած։ Հայ վաճառականները հաստատվել են համաշխարհային առևտրի և մշակույթի ճանաչված կենտրոնում Ամստերդամում։ Քաղաքը ձեռք էր բերել «Եվրոպայի կայսրուհու» համբավ էր ձեռք բերել։ Այստեղ 17-րդ դարի սկզբներից ձևավորվում է հայկական համայնքը։ Որոշ հայ առևտրականներ ունեցել են իրենց սեփական նավերը։ 1653 թվականին Ամստերդամից դեպի Զմյուռնիա ճանապարհված հինգ նավերից երկուսը հայկական էին, այդ նավերը կոչվում էին՝ «Հայկական վաճառական» ու «Պարսկական վաճառական»: Ամստերդամում առաջին հայկական տպարանը հիմնվել է 1660 թվականին։ Այնտեղ կարճ ժամանակում տպագրվել են բազմաթիվ գրքեր: Ամստերդամի գաղթօջախը թուլացավ է Նիդերլանդների թուլացման ժամանակ և այն մարեց 18-րդ դարի վերջում, երբ ռազմաքաղաքական ասպարեզում Իսպանիային, Պորտուգալիային և Նիդերլանդներին փոխարինեցին Անգլիան և Ֆրանսիան:
13-14-րդ դարերում Իտալիայի մի շարք քաղաքներում՝ Հռոմում, Ջենովայում, Վենետիկում, Լիվոռնոյում հայերը հիմնեցին իրենց համայնքները։ Ամենախոշոր և կարևոր գաղթօջախը գտնվում էր Վենետիկում։ Այստեղ ժամանող բոլոր հայ վաճառականներն ունեին իրենց կենտրոնատեղին՝ Հայոց տունը: Այն փողոցը, որտեղ գտնվում էր «Հայոց տունը», կոչվում էր Հայոց փողոց: Հետագայում «Հայոց տան» հետագայում շրջակայքում կառուցվեցին եկեղեցիներ։ 15-16-րդ դարերում Վենետիկի գաղթօջախը հայկական կենտրոն էր։ Հայերը ներմուծում էին բամբակ, մետաքս, աղ, չամիչ, ցորեն, պղինձ և այլն։ Պարսկական մետաքսը ներմուծում էին հիմնականում հայերը։ Վենետիկում հաստատվել էին հիմնականում վաճառականականները։ Մեծահարուստ այդ վաճառականներից բացի կային նաև մանր ու միջին առևտրականներ, որոնք կրպակներ ունեին Սուրբ Մարկոսի հրապարակում: Իտալիայի մյուս քաղաքներում հաստատվել էին զգալի թվով արհեստավորներ։ Նրանք աշխատում էին նավաշինական արհեստանոցներում։ Սակայն Վենետիկը հայերի համար նշանավոր էր հատկապես մշակույթի առումով։ Հայ մշակույթի ամենակարևոր նվաճումներից մեկը դա հայկական տպագրությունն էր, որը հիմնվել էր Վենետիկում՝ 1512 թվականին։ Այն հիմնադրել էր Հակոբ Մեղապարտը՝ տպագրության գյուտից ընդամենը կես դար անց։ Հակոբ Մեղապարտի տպագրությունը հետագայում դարձել է հայկական գրատպության զարգացման հիմքը։ Նրա տպագրական արվեստի ավանդները օգտագործել են հայ տպագրիչներ Աբգար Թոխաթեցին, Սուլթանշահը, ռուս առաջին տպագրիչ Իվան Ֆեոդորովը և եվրոպացի շատ տպագրիչներ։

Ռումինիայի տարածքում հայաշատ գաղութներ առաջացան 14-րդ դարում: Հայերի Մոլդովա գաղթելը շարունակվել է 15 և 16րդ դարերում։ Հայերը հաստատվել են Սուչավայում, Յաշում, Ֆոկշանում և այլ քաղաքներում։ Հայաշատ կարևոր կենտրոններն ունեին իրենց ինքնավարությունը։ Դատավարությունը կատարվում էր ազգային ավանդույթներով։ Հայկական դատարանը գլխավորում էր քաղաքագլուխը։ Մայրաքաղաք Բուխարեստում հայերը կառուցում են առաքելական եկեղեցի, որն էլ անվանվեց Սուրբ Հրեշտակապետաց։ Դա հայկական առաջին եկեղեցին էր, որ հիմնադրվել էր 1581-1629 թվականներին, այդ եկեղեցին ծառայում էր ուղղափառ և կաթոլիկ հավատացյալներին։ Երբ 1638 թվականին եկեղեցին անցավ կաթոլիկ եկեղեցու տնօրինության տակ, իսկ ուղղափառ հայերը կառուցեցին փայտե եկեղեցի։ Բուխարեստի ներկայիս Սուրբ Հրեշտակապետաց եկեղեցին կառուցվեց 1911-1915 թվականներին, որի ճարտարապետն էր Գրիգոր Չերքեզին։
Հայերի դերը մեծ էր երկրի ներքին և արտաքին առևտրում: Նրանք հմտորեն օգտագործում էին դեպի Լեհաստան և Ռուսաստան տանող ցամաքային և ջրային ուղիները։ Սև ծովում նրանք ունեին առագաստանավեր։ Ցամաքային ուղիներում հայ առևտրականների քարավանները հայտնի էին «հայկական սայլեր» անունով։ Ռումինիայի հայաշատ կենտրոնները նաև արհեստագործության նշանավոր օջախներ էին։ Ռումինահայերը սերտ հարաբերություններ են ունեցել Ղրիմի, Կոստանդնուպոլսի, Լեհաստանի հայության հետ։ Հայերը շինարարական լայն գործունեություն են ծավալել, կառուցել եկեղեցիներ, տաճարներ: Նրանք ունեցել են ազգային դպրոցներ։ 17-րդ դարի կեսերից Մոլդովայից հայերը տեղափոխվեցին Տրանսիլվանիյա, որտեղ հայկական համայնքներ կային դեռևս 14-15-րդ դարերում:
Արաբական տիրապետության ժամանակ հայերը արտագաղթում էին դեպի Բյուզանդիա։ Նրանց շարքերում էին գյուղացիներ ու արհետսավորներ, հոգևորականներ ու ազնվականներ, իսկ ազնվական ընտանիքներից Մամիկոնյան տոհմն էր։ Բյուզանդական կայսրերը կազմակերպում էին հայերի բռնագաղթեցումներ և այդ եղանակով Բալկաններում հայկական մեծ զանգվածներ էին հաստատվում։ 11-րդ դարում Պլովդիվ քաղաքի մոտ հիմնվում է Սուրբ Աստվածածին վանքը։ Դա հայերի հոգևոր կենտրոնն էր։ Հետագայում հայկական գաղթօջախներ են առաջանում Սոֆիայում, Վառնայում, Բուրգասում և այլուր։ Բուլղարահայերի ճնշող մեծամասնությունն արհեստավորներ էին։ Նրանք զբաղվում էին ոսկերչությամբ, պղնձագործությամբ, դարբնությամբ, մանածագործությամբ, կաշեգործությամբ և այլ արհեստներով։ Մեծ համբավ ունեին Սոֆիայի հայ դարբինները։ Հայերն ունեին իրենց արհեստանոցները, որոնք միաժամանակ ծառայում էին որպես վաճառատեղի։ Բուլղարահայ արհեստավոր-վաճառականներն մեծ դեր էին կատարում Բալկանների ներքին և արտաքին առևտրում։ Հայերի մի զգալի մասը հաստատվել էր գյուղերում։ Գյուղատնտեսության զարգացման համար Բուլղարիայի ծովափնյա կլիման նպաստավոր էր։ Նրանք զբաղվում էին երկրագործությամբ, հատկապես այգեգործությամբ և բանջարաբուծությամբ:
Հայերը Լեհաստանին պատկանող ուկրաինական տարածքներում հաստատվել էին 11–12-րդ դարերում՝ կապված Անիի Բագրատունյաց թագավորության կործանման հետ։ Նրանք հայկական համայնքներ են ձևավորում են 13-14-րդ դարերում: Հայերը, նեղվելով մոնղոլներից, Կիևից և Արևելյան Ուկրաինայից գաղթում են դեպի արևմուտք։ Նրանք հաստատվում և աշխուժացնում են Արևմտյան Ուկրաինայի և Լեհաստանի հայ համայնքները։ Կիլիկիայի հայկական պետության անկումից հետո հայերը գաղթում են դեպի այդ երկրներ։ Հայկական գաղթօջախներ են առաջանում Լվովում, Կամենեց-Պոդոլսկում և այլ վայրերում։ Հայ համայնքներն ստանում է դավանանքի ազատություն և տնտեսական ազատ գործունեության իրավունք։ Դատավարությունը տարվում էր սեփական օրենքներով, որը կազմված էր հայկական օրենսդրության հիման վրա։ Այս երկրների հայերի գլխավոր զբաղմունքը նույնպես առևտուրն էր, քանի որ նրանք գերազանցապես քաղաքաբնակ էին։ 14-17-րդ դարերում Լվովը լեհահայերի հոգևոր և վարչական կենտրոնն էր։ Լվովում հայերը ունեցել են սեփական կանոնադրությունը: Հայերը ակտիվ մասնակցում էին երկրամասի ներքին և միջազգային առևտրին։ Նրանք արևելյան երկրներից ներմուծում էին գորգեր, կերպասներ, չոր միրգ, համեմունք և այլ ապրանքներ։ Հունգարիայից, Մոլդովայից բերում էին խոշոր եղջերավոր անասուններ, ձիեր։
Հայկական համայնքներ են հիմնվում նաև ժամանակի մայրաքաղաքներում՝ Կրակովում, Վարշավայում, ինչպես նաև Հին Ռուսիայի մայրաքաղաք Կիևում: Լեհահայ գաղութներն ապրել են բեղմնավոր կյանքով։ Հայկական բոլոր համայնքներում կային դպրոցներ։ 17-րդ դարի սկզբին Լվովում հիմնվել է հայկական տպարանը։ Զարգանում են մշակույթի մյուս ճյուղերը, այդ թվում և ճարտարապետությունը: 1363թ Լվովում կառուցված հայկական տաճարը մինչև այժմ կանգուն է։
Ղրիմում կար հայկական մանրանկարչական դպրոց: Այն հայկական մանրանկարչության կարևոր ճյուղերից է։ Ղրիմի հայ նկարիչների ստեղծագործություններում նկատելի են մայր երկրի արվեստի ավանդներն ու կիլիկյան մանրանկարչության ազդեցությունը ։ Ղրիմի մանրանկարչության վրա որոշակի ազդեցություն է թողել նաև նոր միջավայրը, ուր ապրել և ստեղծագործել են այլ ժողովուրդներ։ Հայ մանրանկարիչները ստեղծել են մի ուրույն արվեստ, որը բնորոշվում է բարձր պրոֆեսիոնալիզմով, գծային ու երփներանգային ձևերի յուրօրինակ զուգորդումով։ Ֆոնի ոսկին հաճախ փոխարինվել է մուգ կապույտ գույնով, որը մանրանկարներին հաղորդել է ընդգծված արտահայտչականություն և խորհրդավորություն Ղրիմահայերը մասնակցում էին մերձսևծովյան շրջանների, ինչպես նաև Կովկասի, Հայաստանի և Մոսկվայի հետ կատարվող առևտրին։ Հայ և օտարազգի վաճառականները Ղրիմ էին ներմուծում գործվածքեղեն, մորթեղեն, պերճանքի առարկաներ, համեմունք և այլն։ Ղրիմից արտահանում էին հաց, ձուկ, կաշի, մոմ, աղ և այլն։ Ղրիմահայ վաճառականները սերտ կապերի մեջ էին հատկապես Լվովի հետ։ Նրանց ձեռքում էր գտնվում թաթարական շրջաններում կատարվող առևտրի մենաշնորհը։ Ղրիմահայերն ավելի պակաս չափերով զբաղվում էին նաև արհեստագործությամբ և գյուղատնտեսությամբ: Ղրիմահայերն ունեին իրենց եկեղեցին ու դպրոցները։ Նրանք կապ էին պահպանում մայր հայրենիքի ու Կիլիկիայի, ինչպես նաև Կոստանդնուպոլսի, Մոլդովայի և հայաշատ այլ վայրերի հետ։ Այդ կապերը մեծապես նպաստում էին ազգային ավանդույթները պահպանելուն և զարգացնելուն:


Комментариев нет:

Отправить комментарий

Մեծերը Թումանյանի մասին

 Մեծերը Թումանյանի մասին Թումանյնի ընդմիշտ   : ...Նա եղավ մեզ համար այն, ինչ որ եղավ Պուշկինը ռուսների համար, Միցկևիչը` լեհերի համար: ԱՎ. ԻՍ...