Հայրենիքը սպասում է քեզ
Հայրենիք, մի վայր,որը քո սրտի մեջ մեծ տեղ ունի, որին դու քո ողջ էությամբ սիրում ես և պատրաստ ես քո կյանքով պաշտպանել ։Դու քո կյանքով պարտական ես հայ զինվորին,որը իրեն զոհելով պաշտպանում է քեզ ու քո հայրենիքը։Նա անքուն գիշերներ է ունենում, որ դու լավ քնես։ Դու միշտ պետք է քո երկիրը պաշտպանող զինվորի կողքին լինես։ Ամեն մարդու սրտի փոքրիկ անկյունում կա իր քաղաքը,իր հայրենիքը։Եվ ինչքան էլ դու ապրես այլ երկրում, միևնույնն է դու սիրելու և կարոտելու ես քո քաղաքը, քո հայրենիքը։ Մենք պետք է համախմբված լինենք և հայ զինվորի կողքին։Նրա հետ լինենք և նրան քաջալերենք։Մեր ողջ ազգը իր կյանքով պարտական է հայ զինվորին։Հայ զինվոր, միշտ իմացիր, որ մենք քո կողքին կանգնած ենք, և երբեք չհուսահատվես։
Комментариев нет:
Отправить комментарий