Իմ երազած
հայաստանը
Հայաստան
, դու մի թանգարան ես, որտեղ ապրում է մեր ցավոտ
անցյանլը , որտեղ հիշվում է քո անցած տանջանքը , և այնտեղ ստեղծվում ներկան : Ես մեծ
հույսեր ունեմ , իմ Հայաստան երկրի հետ: Ես իմ երկրի քաղաքացին եմ , և լավատեսորեն
սպասում եմ նրա բարգավաճմանը, բարեկեցիկ ապրելուն: Իմ երկրում ես ինձ ապահով եմ զգում
, գիտեմ իմ քաղաքի ամեն մի թուփն ու ծառը ինչպես են տնկել , ինչքան ենք պայքարել մեր
հողերի համար , արդարության համար: Իմ երազած Հայաստանում մի օր կվերականգնվի հավասարությունը
, արդարությունը և այն թույլ կտա հայ մարդուն անել ավելի լավ գործեր , և դրանով ապահովել
լուսավոր ապագա , եկող սերունդների համար :
Այս օրերին իմ քաղաքում լարվածություն կա: Մեծ թվով բազմություն դուրս են
եկել ու ցանկանում են լուծում գտնել այսօրվա ստեղծված պրոբլեմներին : Բոլորը ցանկանում են , որ արդարացի
լուծում գտնեն մեր համար , հայության համար: Կան խելացի մարդիկ , որոնք ելք կգտնեն
, և իրենց ուժով դուրս կհանեն այս վիճակից : Ես հավատում եմ , վստահ եմ , ու թեև անչափահաս եմ , բայց ես էլ
կգնայի ու կմիանայի նրանց , եթե թույլ տային :
Իմ Հայաստան
, իմ հայ ժողովուրդ , մենք բոլորս մի բռունցք դարցած կկարողանանք վերականգնել արդարությունը
, իմ լուսավոր Հայաստանում բոլորը կապրեն ազատ
, վստահ ու երջանիկ , ու ամենակարևորը` կկարողանան երազել:
Комментариев нет:
Отправить комментарий