вторник, 3 апреля 2018 г.

Մայրենի

Տնային աշխատանք

20.03.2018
. Դիտի՛ր Ծաղկազարդին նվիրված տեսանյութը .
Կրկնի՛ր ածական խոսքի մասը:
Կարդա՛ դասարանական աշխատանքը: .
 Դո՛ւրս գրիր ածականները. դրանցից երեքը գործածի՛ր նախադասություններում։
 Այս գետի ափին, այս ուռենու տակ Իմ մանկությունն է անցել երազուն, Խաղացել է նա գետում այս հստակ, Ոսկի է փնտրել այս տաք ավազում։ Նա թառել է այս ծառերին դալար, Երկյուղով մտել այրերը այս մութ Ու կածաններում այս օձագալար Թափառել է նա մինչև մայրամուտ։ Եվ իր ծիծաղի ալիքներն է ջինջ Տվել նա մի օր ջրերին այս խենթ, Որ ուրախ երգով տարել ամեն ինչ Ու, սակայն, ոչինչ չեն բերել էլ ետ։ …Ամեն ինչ այստեղ նույնն է մնացել, Նույն ալիքներն են գալիս ու գնում, Եվ միայն ուռին ջրին կռացել, Մի ինչ-որ կորած բան է որոնում։
Վահագն Դավթյան


Երազուն , դալար , օձածալար , խենթ,ջինջ,ուրապ, նույն:
Միշտ դալար լինի այն ճանապարհը , որ դու ես ընտրել:
Սիրահարը իրեն խենթի պես էր պահում:
Ուրախ էին ծնողները , որովհետև ուրախ էին երեխաները:


. Կապակցությունների իմաստն արտահայտի՛ր մեկ ածական անվամբ Օր՝ ճահիճներով պատված-ճահճապատ
մանրէներ ծնող-մանրեածին մորը սիրող-մայրասեր մարդկանց ատող-մարդատող միշտ փթթած-փթթաշատ միրգ տվող-մրգատու նոր տնկած-նորատնկի շահույթ բերող-շահութաբեր ինչքից զուրկ-ինչքազուրկ ջուր տանող-ջրատար ոսկուց ձուլված-ոսկեձուլ շատ շնորհներ ունեցող-բազմաշնորհ նվեր տվող-նվիրատու:

Ածական անուն

Առարկայի հատկանիշ ցույց տվող կամ նշանակող բառերը կոչվում են ածականներ։
Ածականները լինում են պարզ, բարդ, ածանցավոր, բարդ ածանցավոր։

Սև- պարզ
Կարծր-պարզ
Եռագլուխ- բարդ
Կարմրավուն- ածանցավոր
Կրծքաբաց- բարդ ածանցավոր
Արծաթե- ածանցավոր
Մոխրագույն- բարդ
Մայրական- ածանցավոր

Ածականները ըստ իմաստի լինում են որակական և հարաբերական։
Որակական ածականը ցույց էտալիս առարկայի հատկություն։ Օրինակ՝ մանր, նուրբ, բարի, այրի, կաղ, կույր, հղի։
Հարաբերական ածականը ցույց է տալիս ինչ-որ մի առարկայի հետ հարաբերությունը, որպես տվյալ առարկայի հատկանիշ։ Օրինակ՝ երկաթյա, ուսումնական, կանացի։

Հարաբերական և որակական ածականների տարբերակումը։
Որակական ածականների մեծ մասը՝ ունի համեմատության աստիճան(օրինակ՝ մեծ, ավելի մեծ, ամենամեծ)։ Որակական ածականը ունենում է իր հականիշը (լայն-նեղ, բարձր-ցածր), ունենում է -ություն ածանցով իրեն հարաբերակից վերացական գոյականը(ծույլ- ծուլություն, ուրախ- ուրախություն)։
Հարաբերական ածականները կարող են արտահայտվել բառակապակցությամբ (քարակոփքարից կոփված, ծղոտահյուս- ծղոտից հյուսված): Հարաբերական ածականները կազմվում են -ային, -ական, -յան, -յա, -ե, -եղեն, -ենի ածանցներով։


18.03.2018

.Գրի՛ր գրադարանում ընթերցած գրքի մասին

Ես գրադարանում ընթերցել եմ Նար- Դոսի <<Սպանված աղավնին>> չորորդ գլուխը:Այս հատվածում Թոսյանը գնում է գյուղ և այնտեղ դուրս է գալիս որսի նա պատահմաբ կրակում է մի ծառի,որի տակ մի աղջիկ գիրք է ընդերցելիս լինում:Այդ աղջիկը շատ է վախենում, Թոսյանը շատ է զղջում իր արածի համար և ամեն գնով փորձում է մեղքը քավել:Այնքան է ներողություն խնդրում,որ աղջիկը ներում է:Նրանք ընկերանում են և միասին գնում որսի, քանի որ աղջկան շատ էր հետաքրքրում որս, նա Թոսյանի հետ գնաց անտառ, և այնտեղ նա մի գեղեցիկ թռչնակ տեսավ, ցույց տվեց Թոսյանին իսկ Թոսյանը անմիջապես կրակեց:Կրակոցից հետո շունը  վազեց և գնաց բերեց այդ թռչնակին,պարզվեց, որ այդ թռչնակը ճերմակ աղավ էր,որի սրտում մեխվել էր փամփուշտը, և ամբողջ ճերմակ փետուրները  դարձել էին կարմիր: Նրա հետի աղջիկը շատ վշտացավ,այնքան, որ սկսեց լաց լինել:Նա ներողություն խնդրեց,սակայն աղջիկը անըդհատ լաց էր լինում:Ի վերջո աղջիկը ներեց նրան,բայց մի պայմանով,որ այլևս որս չի անելու, և այդպես էլ եղավ:Աղջիկը չէր կարողանում մոռանալ այդ աղավնուն:Այնքան,որ երբ հիշում էր նորից սկսում էր  լաց լինել:

Առանձին սյունակներով դո՛ւրս գրիր որոշյալ և անորոշ առումներով գոյականները։
Գետնի տակ թաքնված հանքանյութերի մասին շատ հետաքրքիր տեղեկու-
թյուններ կարող է տալ բույսերի հանելուկային լեզուն։ Ծառը, թուփը, ծաղիկը կամ
սովորական խոտը բնական մի բարդ լաբորատորիա է։ Նրանց արմատները
պոմպերի նման գետնի տակից քաշում են տարբեր նյութերի լուծույթներ։ Տերևների
մեջ և ցողուններում կուտակվում են մետաղներ, որոնց պաշարները թաքնված են
գետնի խորքերում։ Որպեսզի այդ մետաղը հայտնաբերեն, այրում են հավաքած
բույսերի նմուշները և ուսումնասիրում ստացված մոխիրը։ Քննության են ենթարկվում
նաև բույսերի հյութերը։ Այդպես կանաչ «հետախույզները» օգնում են որոշելու
հողաշերտի կազմությունը, ցույց են տալիս, թե որտեղ հանքավայր կա։
Ալեքսանդր Մելքումյանի «Հայաստանի քարերի աշխարհում» գրքից:

. Յուրաքանչյուր շարքում գտի՛ր անորոշ առումով գոյականը։
1.
ապագան, լեռնաշղթան, ենթական, պատվանդան
2.
պարագան, կուլան, ավազան, թեման
3.
պատճեն, սյուժեն, հյուլեն, միջօրեն
4.
խճավազն, արքայազն, նոխազն, վարազն
5.
թեյն, տրամվայն, որովայն, դերբայն
6.
կարոտն, մոլախոտն, ծղոտն, հետիոտ
7.
քնարերգուն, վերարկուն, ճողփյուն, սերմացուն
8.
մեղուն, ցողուն, ժողովածուն, աղաթթուն
9.
չափածոն, մետրոն, երեկոն, երգեհոն
10.
զբոսայգին, մարգագետին, թերակղզին, ծառուղին:


14.03.2018
. Ընդգծի՛ր 5 գոյական, որոնք հոգնակին կազմում են -ներ վերջավորությամբ
ա. հորեղբայր, արծվաբույն, ծառաբուն, հրացան, վագր, քանքար, ասուլիս, հողամաս, վիրաբույժ, աշխատավարձ

բ. ազդր, խաչակիր, նորածին, ընչացք, մեղվաբույծ, եզր, նախամարդ, սարսուռ, ձեռնափայտ, անասնակեր


գ. մանկավարժ, գործարք, փաքրատառ, գրահիր, պահանջատեր, աշխատատեղ, սարալանջ, ջրավազան, արժեթուղթ, նիզակակիր


դ. ականջօղ, թումբ, գինետուն, թանաքաբիծ, լեռնագնաց, ժամագործ, ուցափեղկ, օրենսդիր, վարկառու, կարմրախայտ:

13.03.2018
Ընդգծեք ՝ եզակի թվով 5 գոյական։
 ա)Գրաբեր, նոթեր, գիշակեր, աղանդեր, նվեր, վերջընթեր, եթեր, դարիվեր, ընկեր։

բ)ծծկեր, պատկեր, տատմեր, թխահեր, աներ, պիոներ, անձնվեր:

Ընդգծեք ՝ հոգնակի թվով 5 գոյական։
ա)Կրիաներ,անտեր, երկնաբեր, հորդաներ, հայասեր, հսկաներ, թվեր, ցեցակեր, վկաներ:
բ) Բանբեր, տանտեր, ալաններ, գաթաներ, թթուներ, լապտեր, հրավեր, ընծաներ, ջղեր։

 Ընդգծե՝ք 5 գոյական, որոնք հոգնակին կազմում են -եր վերջավորությամբ։
ա) Ոտնաձայն, հեռագիր, կողմնացույց, աստղ, հեռապրասյուն, սպունգ, պատմագիր, հատակագիծ, լեզվաբան, միջանցք։
 բ) Անցաթուղթ, հեռախոս, հեղաթումբ, դրամահատ, շարասյուն, դուստր, թաղամաս, ակնաբույժ, գրասեղան, մարտավկա։
գ)Բեռնակիր, քաղաքադուռ, գործատեր, նախագիծ, հանքափոր, հանքահոր, օդանավ, պարերգ, ընչացք, սպա։

եզր-եզրեր
աստղ-աստղեր
ցուցամատ- ցուցամատներ
զորք-զորքեր
մատ-մատներ
աչք-աչքեր
ոտնաձայն-ոտնաձայներ
վիպագիր-վիպագրեր
ուղեկցորդ- ուղեկցորդներ
ժանր-ժանրեր
դաշտամուկ- դաշտամկներ
գիսաստղ-գիսաստղեր
միջանցք- միջանցքներ
մատենագիրմատենագիրներ
թթվասեր-թթվասերներ



06.03.2018 Դասարանում
Ակոս-պարզ
գրավ-պարզ
ամրակ-բարդ(ամուր+ակ)
բուհ-բարդ  (Բարձրագույն Ուսումնական Հաստատություն)
արևելք-բարդ ածանցավոր (արև+ել+ք)
Մեծ Հայք-բարդ ածանցավոր (Հայ+ք)
Հայաստան- ածանցավոր (Հայ+ա+ստան)
գրքույկ- ածանցավոր (գիր+ք+ույկ)
տուն-պարզ
փոքր-պարզ
փոքրիկ-ածանցավոր (փոքր+իկ)
հաճույք-ածանցավոր (հաճ+ույք)
թուղթ-պարզ


Комментариев нет:

Отправить комментарий

Մեծերը Թումանյանի մասին

 Մեծերը Թումանյանի մասին Թումանյնի ընդմիշտ   : ...Նա եղավ մեզ համար այն, ինչ որ եղավ Պուշկինը ռուսների համար, Միցկևիչը` լեհերի համար: ԱՎ. ԻՍ...