. Համառոտ՝ 5-6 նախադասությամբ վերապատմի՛ր պատմվածքը:
Պատմվածքը մի սև ոչխարի մասին էր,որին սպիտակ ոչխարները ծաղրում էին իր
տեսքի , գույնի համար: Նա շատ էր տխրում և
լաց լինում , բայց դրանից սպիտակ ոչխարնեը միայն ուրախանում էին:Մի օր էլ այդ հոտի առաջնորդը , որը ամենից շատն էր
ծաղրում սև ոչխարին , գնաց ճանապարհորդելու և այլ հոտեր տեսնելու:Նա սկզբում
հանդիպեց մի հոտի,որտեղ բոլոը սպիտակ ոչխարներ էին և նա հպարտորեն ասաց , որ նա
իրենց հոտի առաջնորդն է: Շարունակեց ճանապարհը և հանդիպեց մի հոտի որտեղ միայն սև
ոչպարներ էին:Նա նորից շատ հպարտորեն ասաց,որ նա է իրենց հոտի առաջնորդը , իսկ սև
ոչխարները սկսեցին ծիծաղել և ծաղրել Բելինդային:Նա շատ վախեցավ և վազելով գնաց:Հանդիպեց
ևս մեկ հոտի,այդ հոտը շատ տարօրինակ էր, այնտեղ կային տարբեր գույների
ոչխարներ:Երբ նա մոտեցավ նրան շատ սիրալիր ընդունեցին և նա շատ զարմացած էր:
. Ո՞րն է ստեղծագործության մեջ արտահայտված գաղափարը:
Ստեղծագործության գաղափարը
այն է,որ չի կարելի մարդուն չափել իր տեսքից,քանի որ շատ ժամանակ տեսքը խափուսիկ
է:Մարդու հոգին է պետք ճանաչել, և անկախ ամեն ինչից մի դատեք,որ չդատվեք:
. Նկարագրի՛ր իրական կյանքում հանդիպող նման իրավիճակներ
Հաճախ մեր հասարակությունում պատահում է,որ մարդիկ ծաղրում են իրենցից ոչ լավ հագնվածին,իրենցի ոչ լավ կրթություն ստացածին: Նրանք չեն հասկանում, որ ծաղրելով ուրիշներին , նրանք առաջինը իրենց են ծաղրում:
Комментариев нет:
Отправить комментарий