понедельник, 20 ноября 2017 г.

Պատմություն

Նապոլեոն Բոնապարտի մասին
Նապոլեոնը ապրել է ծայրահեղ ծանր վիճակում, սնվել է օրը մեկ անգամ։ Չնայած դրան՝ նա աշխատում էր անել այնպես, որ մայրը չզգար իր այդ վիճակի մասին։ Ֆրանսիացիների հետ համագործակցության շնորհիվ Կարլո Բոնապարտին հաջողվեց իր ավագ որդիներ Ժոզեֆի և Նապոլեոնի ուսումը շարունակելու համար ապահովել թագավորական թոշակ։ Ժոզեֆը պատրաստվում էր դառնալ քահանա, իսկ Նապոլեոնին սպասում էր զինվորական կարիերա։ 1778 թվականի դեկտեմբերին տղաները հեռացան կղզուց և ընդունվեցին Օտյոնի քոլեջը գլխավորապես ֆրանսերեն սովորելու համար, սակայն Նապոլեոնն իր ամբողջ կյանքում խոսում էր ակցենտով։ Հաջորդ տարի Նապոլեոնը ընդունվեց Բրիենի կադետային դպրոց։ Նապոլեոնը դպրոցում ընկերներ չուներ, քանի որ նա այդքան էլ հարուստ ընտանիքից չէր, տոգորված էր կորսիկական հայրենասիրությամբ և թշնամանքով էր վերաբերվում ֆրանսիացիներին։
Նապոլեոնը մեծ հաջողությունների հասավ մաթեմատիկայից, հումանիտար առարկաները դժվարությամբ էր սովորում։ Նա շատ էր սիրում կարդալ տարբեր գրքեր աշխարհագրության, պատմության, ռազմավարության, ճանապարհորդության, մարտավարության և փիլիսոփայության մասին։
«Թագուհու վզնոցը» մրցույթում տարած հաղթանակի շնորհիվ Նապոլեոնն ընդունվեց կադետների Փարիզի թագավորական դպրոց։ Նա այստեղ էլ ընկերներ չուներ։ Այդ ժամանակ Նապոլեոնը արտակարգ էր սովորում, շատ էր կարդում և կազմում էր լայնածավալ կոնսպեկտներ։
1785 թվականի փետրվարի 14-ին մահանում է նրա հայրը, և Նապոլեոնն իր վրա է վերցնում ընտանիքի հոգսը։ Նույն տարում նա ժամանակից շուտ ավարտում է կադետների Փարիզի թագավորական դպրոցը և ուսումը շարունակում է Վալանսում՝ արդեն լեյտենանտի կոչումով։ 1788 թվականի հունիսին նրան տեղափոխում են Օքսոն։ Մորը օգնելու համար նա իր մոտ դաստիարակության է վերցնում 11-ամյա եղբորը՝ Լուիին։
1785 թվականին Նապոլեոնը ավարտում է Փարիզի զինվորական դպրոցը և գնում է բանակ՝ պորուչիկի աստիճանով։ 1786 թվականի հունվարի ստացել է լեյտենատի կոչում։[11] 1788 թվականին նա ցանկանում էր ծառայության անցնել ռուսական բանակում, բայց մերժվում է գեներալ-պորուչիկ Զաբորովսկովի կողմից, ով ղեկավարում էր Թուրքիայի դեմ մղվող պատերազմին մասնակցող կամավորների բանակը։ Նապոլեոնի խնդրագիրը ռուսական բանակ ներկայացնելուց մեկ ամիս առաջ արձակվել էր հրաման, որի համաձայն օտարերկրացիներին ծառայության ընդունելիս նրանց կոչումը իջնում է մեկ աստիճանով։ Նապոլեոնը չհամաձայնելով զայրացած դուրս է գալիս Զաբորովսկու մոտից՝ ասելով, որ իր ծառայությունները կառաջարկի Պրուսիայի թագավորին և վերջինս իրեն կտա կապիտանի աստիճան։ Եթե Նապոլեոնը ծառայության անցներ ռուսական բանակում գուցե Եվրոպայի և աշխարհի պատմությունն այլ կերպ դասավորվեր։
1789 թվականին, արձակուրդ վերցնելով, Նապոլեոնը մեկնում է Կորսիկա։ Այնտեղ նա իմանում է Ֆրանսիական հեղափոխության մասին, որն անվերապահորեն ողջունում է։ 1793 թվականին Կորսիկա վերադարձած Պաոլին հայտարարեց կղզու՝ Ֆրանսիայից անջատվելու և անկախության մասին, ինչը Նապոլեոնը գնահատեց որպես Ֆրանսիական հեղափոխության իդեալների դավաճանություն և հրաժարվեց Պաոլիին աջակցելուց՝ վերադառնալով Ֆրանսիա։ 1793 թվականի սեպտեմբեր - դեկտեմբեր ամիսներին աչքի է ընկել անգլիացիներից Տուլոն քաղաքի պաշտպանությունը կազմակերպելու գործում, որի համար 1794 թվականի հունվարի 14-ին ստացել է բրիգադային գեներալի կոչում  24 տարեկանում ։ Տերմիդորի հեղաշրջումից հետո  Նապոլեոնը յակոբինյան առաջնորդներ Մաքսիմիլիան և Օգյուստեն Ռոբեսպիերների հետ իր կապերի պատճառով որոշ ժամանակով պաշտոնաթող է արվում, սակայն նրան հաջողվում է ապացուցել տերմիդորականների նկատմամբ իր հավատարմությունը՝ հոկտեմբերի 51795 վանդեմիերի 13-ին ճնշելով ռոյալիստների խռովությունը։ Դրա շնորհիվ փետրվարի 231796 նշանակվում է իտալական բանակի հրամանատար։ Ռազմաճակատ մեկնելուց առաջ ամուսնանում է Ժոզեֆինա Բոգարնեիհետ։ 1796-1797 թվականներին մի շարք ճակատամարտներում գլխովին ջախջախում է Սարդինական թագավորության և Ավստրիայի կայսրության զորքերը՝ ձեռք բերելով ֆրանսիական հանրապետության լավագույն զորավարներից մեկի հռչակը։




Комментариев нет:

Отправить комментарий

Մեծերը Թումանյանի մասին

 Մեծերը Թումանյանի մասին Թումանյնի ընդմիշտ   : ...Նա եղավ մեզ համար այն, ինչ որ եղավ Պուշկինը ռուսների համար, Միցկևիչը` լեհերի համար: ԱՎ. ԻՍ...