Թարգմանություն
Կար- չկար մի մարդ ու կին կար: Երբ նրանք երիտասարդ էին, ապրում էին լավ, համերաշխ, երբեք չէին կռվում իրար հետ: Ահա եկավ ծերությունը, և նրանք սկսեցին հաճախակի վիճել: Ծերուկը պառավին մի բառ էր ասում, մյուսը երկուսն էր ասում,նա էլ երեքն էր ասում, հետո հինգը, հինգը-տասը: Ու այսպես մեծ կռիվ էր առաջանում,որ խրճիթից կփախչեիր:
Երբ ուզում էին հասկանալ՝ ով է մեղավոր, չէին գտնում:
-Այ պառավ, էս ի՞նչ է մեզ հետ կատարվում:
-Այդ նրանից էր, որ ծերացել ենք:
-Ես, թե դու՝ քո երկար լեզվով:
-Ես չէ, դու:
-Չէ, դու:
Եվ նորից սկսվում է կռիվը:
Պառավը մտածում է՝ ինչ անել, ոնց անել, ինչպես ապրել ծերուկի հետ:
Պառավը գնում է հարևանի մոտ և պատմում եղածը:
Հարևանն ասում է.
-Ես կարող եմ օգնել քեզ:Ես ունեմ կախարդական ջուր, երբ ծերուկը սկսի նորից գոռալ, դու վերցրու բերանիդ մեջ մի քիչ այդ ջրից, բայց կուլ չտաս ու պահիր մինչև հանգստանա, ևամեն ինչ լավ կլինի:
Տվեց պառավին այդ շշով ջուրը: Պառավը շնորհակալ եղավ և գնաց տուն;
Ծերուկը սկսեց բղավել.
-Որտե՞ղ էիր, ի՞նչ էիր անում, վաղուց պիտի ինքնաեռը դնեիր, թեյ խմեինք, իսկ դու չկաս:
Ուզում էր պառավը պատասխանել նրան, բայց հիշեց,որ չպիտի խոսի:Վերցրեց շշի ջուրը, բերանն առավ ու սպասեց:
Ծերուկը տեսավ,որ պառավը չի պատասխանում ինքն էլ լռեց: Պառավն ուրախացավ.<<Ճիշտ որ կախարդական ջուր է>>:
Շիշը պահեց ու սամավարը միացրեց:
-Ինչ ես անում, չես կարողանում ինքնաեռը դնել:
Պառավը ուզում էր պատասխանել, բայց հիշեց հարևանուհու ասածը և շիշը բերանն առավ: Ծերուկը տեսնում էր, որ պառավը չի խոսում, ինքն էլ չէր խոսում:Դրանից հետո ծերուկն ու պառավը չեն կռվել, ապրում են խաղաղ, ինչպես երիտասարդ տարիքում: Այդ դրանից է,որ հենց ծերուկը գոռում է, պառավը կում է անում կախարդական ջրից:
Ահա՝ ինչպիսի ուժ կա նրա մեջ: Ահա և վերջացավ կախարդական ջուրը, իսկ ով լսեց, շատ ապրի:
Комментариев нет:
Отправить комментарий