Հիշողությունների տերևաթափ
Վաղուց
արդեն աշուն է, և տերևաթափը սկսվել է: Բոլոր ծառերը մերկացել են,բոլորը կարծես մրսում
են:Եվ երբ անձրև է գալիս այդ մերկ ծառերի տերևները այնքան անուշ են բուրում,այնքան
գեղեցիկ է այդ բուրմունքը զգալը:Երբ անձրևը քեզ հիշեցնում է քո տխուր պահերը,իսկ այդ տերևների բուրմունքը քեզ հիշեցնում է անցած
պահերի ուրախությունը:Այդ ժամանակ հասկանում ես,որ դու երջանիկ մարդ ես,քանի որ ապրել
ես այդ պահերը, և պետք չէ տխրել,քանի որ այդ պահերը այլևս ետ չեն գա, և դու պետք է
ապրես հիշողություններով:Լավ է, որ մարդը կարողնաում է հիշել,զգալ անցած օրերը: Երբեմն
լինում են,որ մարմովդ սարսուռ է անցնում, սկսում ես դողալ այդ անձրևի տակ և հիշել անցած
այն րոպեները,այդ պահերի ուրախությունը,ցանկանում ես նորից այն զգալ,սակայն նորից հիշում
ես,որ անցած պահերը ետ չես կարող բերել, և հենց այդ ժամանակ ես հասկանում,որ դու երջանիկ
մարդ ես,քանի որ ունեցել ես ուրախ ու գեղեցիկ պահեր,որոնք հիշելով էլ ավելի երջանիկ ես դառնում: Չէ որ առանց հիշողությունների
դու չես կարող ապրել:
Комментариев нет:
Отправить комментарий