среда, 22 ноября 2017 г.

Պատմություն

10 հետաքրքիր փաստ  Նապոլեոն Բոնապարտի մասին
Ասում են` լավ է, որ հռչակավոր Նապոլեոն Բոնապարտը ողջ չէ, այլապես նա կխենթանար` իմանալով, որ վերածվել է կոնյակի, շոկոլադի և թխվածքի:
1.Ֆրանսիայի լեգենդար կայսր Նապոլեոն Բոնապարտը շատ ցածրահասակ էր`157 սմ, դա է պատճառը, որ նրա շտաբի սպաները բարձրահասակ չէին և չունեին գեղեցիկ կազմվածք: Կայսրը համարում էր, որ իրեն շրջապատող տղամարդիկ չպետք է իրենից գրավիչ լինեն:
2.Բոլորից լավը լինելու ցանկությամբ տոգորված Նապոլեոնը շրջապատում էր իրեն ոչ միայն ցածրահասակ, այլև արտաքնապես տգեղ մարդկանցով:
3.Նապոլեոնը վստահ էր, որ երկար քնում են միայն հիմարներն ու հաշմանդամները, ուստի նա քնում էր օրական 3-4 ժամ: Որոշ կենսագիրներ պնդում են, որ 4 ժամը մեկ Նապոլեոնը 15 րոպե ննջում էր: Սակայն Նապոլեոնի անձնական քարտուղար Լուի Անտուան Ֆովել Բուրյենի գրավոր վկայություններում նշված է. «Նապոլեոնի քիչ քնելու մասին լեգենդներն ընդամենը նրա երկրպագուների երևակայության արդյունքն են: Նապոլեոնը քնում էր օրական 7 ժամից ոչ պակաս և հրահանգում էր իրեն արթնացնել առավոտյան ժամը 8:00-ից ոչ շուտ»:
4.Նապոլեոնը գինու գավաթի փոխարեն օգտագործում էր իտալացի հայտնի ավանտյուրիստ կոմս Կալեոստրոյի գանգը:
5.Կայսրը բավականին կրթված էր, սակայն իր ռազմական արշավանքների արդյունքում Եվրոպայից բացի կարողացավ լինել միայն Եգիպտոսում և Ռուսաստանում, ուստի Բոնապարտը կարծում էր, թե ռուսական Ուրալից հետո սկսվում է Չինաստանը:

6.Բոնապարտը կարդում էր րոպեում 2000 բառ արագությամբ, նման տեմպը խնայում է աչքերը և բարձրացնում է նյութի ընկալման մակարդակը 20%-ով:
7.Նապոլեոնը տառապում էր այլուրոֆոբիայով: Սա պաթոլոգիկ վախ է կատուներից, որով տառապում էր կայսրը:
8.Խիստ զբաղվածության պատճառով Նապոլեոնը ժամանակ չի ունեցել սվորել ձի քաշել, սակայն դա չխանգարեց նրան կյանքի ընթացքում 130 ձի փոխել: Ամենից շատ կայսրը սիրում էր արաբական ձիերին:
9.Որոշ պատմաբաններ պնդում են, թե Բոնապարտին թունավորել են մկնդեղով: Ըստ այդ վարկածի` տարիների ընթացքում նրա սննդի մեջ պարբերաբար շատ փոքր քանակաությամբ մկնդեղ են խառնել:
10.Մի անգամ պահակակետի կողքով անցնելիս Նապոլեոնը տեսնում է, որ ժամապահը քնած է: Այն ժամանակվա օրենքների համաձայն` խեղճ զինվորին պետք է մահապատժի ենթարկեին, սակայն դեպքի վայր ժամանած հրամանատարն ապշած է մնում իր տեսածից: Բոնապարտն անձամբ վերցնում է հրացանը և պահպանում ժամապահի քունը: Ավելի ուշ կայսրն այսպես է մեկնաբանում իր արարքը. «Փոքրիկ կապրալն ամեն վայրկյան պատրաստ է իր կյանքը զոհել հանուն կայսեր, ինչո՞ւ կայսրը չի կարող զոհել իր կյանքը հանուն փոքրիկ կապրալի»:    



Комментариев нет:

Отправить комментарий

Մեծերը Թումանյանի մասին

 Մեծերը Թումանյանի մասին Թումանյնի ընդմիշտ   : ...Նա եղավ մեզ համար այն, ինչ որ եղավ Պուշկինը ռուսների համար, Միցկևիչը` լեհերի համար: ԱՎ. ԻՍ...