Հայ Մաթեմաթիկոս
Նորայր Բագրատի Ենգիբարյան(նոյեմբերի 12, 1941, Երևան, ՀԽՍՀ, ԽՍՀՄ), հայ մաթեմատիկոս, աստղագետ:
Ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր (1980), պրոֆեսոր (1982)։
1963 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանը: 1980 թվականից՝ ՀՀ ԳԱԱ ֆիզիկայի կիրառական պրոբլեմների գիտահետազոտական ինստիտուտի մաթեմատիկական ֆիզիկայի լաբորատորիայի վարիչ։
Աշխատանքները վերաբերում են ֆունկցիաների տեսությանը, ինտեգրալ հավասարումներին և ճառագայթման տեղափոխման տեսությանը։ Ստեղծել է ինտեգրալ օպերատորների, այդ թվում Վիներ-Հոպֆի տիպի օպերատորների, ֆակտորացման ոչ գծային հավասարումների տեսությունը, կառուցել է Լորանի բազմապատիկ շարքերի նորմալ զուգամիտության տիրույթները։ Մշակել է ճառագայթման տեղափոխման գծային և ոչ գծային խնդիրների լուծման նոր մեթոդներ։
Комментариев нет:
Отправить комментарий