Քիմիական բանաձև
Քիմիական բանաձևը բաղադրության պայմանական գրառումն է նշանների և ինդեքսների միջոցով:
Հավասարում
Հավասարումը քիմիական ռեակցիայի պայմանական գրառումն է բանաձևերի և գործակիցների միջոցով:
Քիմիայի 1 օրենքը.
Քիմիական ռեակցիաների ժամանակ վերցված զանգվածը միշտ հավասար է ստացված նյութերի զանգվածին:
Քիմիայի 2 օրենքը.
Անկախ նյութի գտնվելու վայրից և ստացման եղանակից՝ նյութի բաղադրությունը միշտ հաստատուն է:
Ռեակցիաների տեսակներ
Միացման են կոչվում այն ռեակցիաները, որոնց ժամանակ ստացվում է մեկ բարդ նյութ:
Քայքայման են կոչվում այն ռեակցիաները, որոնց ժամանակ մեկ բարդ նյութից ստացվում են մի քանի նյութեր:
Տեղակալման են կոչվում այն ռեակցիաները, որոնք կատարվում են պարզ և բարդ նյութերի միջև, որտեղ պարզ նյութի ատոմները տեղակալում են բարդ նյութի ատոմներից մեկին:
Փոխանակման են կոչվում այն ռեակցիաները, որոնք կատարվում են երկու բարդ նյութերի միջև, որտեղ նրանք փոխանակում են իրենց բաղադրիչ մասերը: Որպես փոխանակման ռեակցիայի տեսակ դա չեզոքացման ռեակցիան է, որը կատարվում է հիմքերի և թթուների միջև, որի արդյունքում ստացվում է աղ և չեզոք նյութ՝ ջուր:
Комментариев нет:
Отправить комментарий